Արմինֆո. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին եւ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին:
Արցախի նախագահի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը, քննարկվել են սոցիալական ապահովության ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը եւ տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: