Արմինֆո. ՙԱրցախի հերոսական ժողովրդին շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման մարմինների՝ ազատ, արդար, մրցակցային ընտրություններ անցկացնելու կապակցությամբ՚, - Ֆեյսբուքի՚ իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՙՇնորհավորում եմ նաեւ բոլոր ընտրված թեկնածուներին եւ նրանց արգասաբեր աշխատանք մաղթում՝ ի շահ հայրենիքի եւ ժողովրդի: Շնորհավորում եմ նաեւ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին, որոնց գործունեությունը՝ համընդհանուր գնահատմամբ, նպաստել է ընտրությունների որակի բարձրացմանը՚, - գրել է վարչապետը:
Նշենք, որ սեպտեմբերի 8-ին Արցախի 228 համայնքներում ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 67 հազար մարդ կամ տնտրողների 65.6 տոկոսը։