Արմինֆո. Ստեփանակերտը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ. այդ մոտեցումը համահունչ է Արցախի իշխանությունների դիրքորոշմանը։ Այդ մասին Ստեփանակերտում կայացած ՏԻՄ ընտրությունների քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ։
Նրա խոսքով ՝ այս տեսանկյունից ողջունելի է այն հանգամանքը, որ Հայաստանի նոր կառավարությունը որդեգրել է նույն քաղաքականությունը ։ Արցախի ԱԳՆ ղեկավարն արձանագրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր բոլոր հանդիպումներում առաջ է տանում այդ հարցը: