Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Լիդիան ինթերնեյշնլե ընկերության ժամանակավոր նախագահ և գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսին և «Լիդիան Արմենիաե ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ամուլսարի հանքի վերաբերյալ իրականացված միջազգային փորձաքննության եզրակացությանը, դրա վերլուծության արդյունքներին և բարձրացված խնդիրներին:
Հիշեցնենք, որ Հայաստանում կառավարության փոփոխությունից հետո "Լիդանի" գործունեությունը կասեցվել էր, այդ թվում՝ բնապահպան-ակտիվիստների բողոքի ակցիաների հետեւանքով: Հայաստանի կառավարությունը որոշում էր կայացրել լրացուցիչ փորձաքննություն անցկացնել ՇՄԱԳ-ի վերաբերյալ, որը պատվիրել է ELARD ընկերությունը: Օրերս ELARD-ի փորձաքննության հրապարակումից և դրա վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի եզրակացությունից հետո ՀՀ վարչապետը, կառավարության անդամները հակված էին այն կարծիքին, որ փաստաթուղթն, ըստ էության, գրեթե բաց հարցեր չի թողնում Ամուլսարի հանքավայրի շահագործման նպատակահարմարության վերաբերյալ։ Այս հայտարարությունը առաջացրեց բնապահպանների բողոքի երկրորդ ալիքը, ինչպես նաև հանրության մի մասի դժգոհությունը: Այդ առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեց տեսակոնֆերանս անցկացնել ELARD-ի ներկայացուցիչների հետ ՝ իրավիճակի վերջնական պարզաբանման համար: Տեսակոնֆերանսից հետո, սակայն, Փաշինյանը հանդես է եկավ այլ հայտարարությամբ, ընդգծելով, որ ELARD-ի փորձագետների հետ զրույցի ընթացքում ի հայտ են եկել նոր հանգամանքներ, որոնք պահանջում են լրացուցիչ գնահատում և ուսումնասիրություն։