Արմինֆո.ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դիմել է «Հայփոստե ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանին՝ խնդրելով ուսումնասիրել քաղաքացիների կողմից ստացված մի շարք բողոքները և համապատասխան լուծում տալ դրանց:
Բանն այն է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է ստանալ բողոքներ այն մասին, որ «Հայփոստիե աշխատակիցները քաղաքացիների կենսաթոշակից գումար են պահում կամ առաջարկում են գնել ինչ-որ ապրանքներ: Բացի այդ, ներկայացվել է տեղեկատվություն նաև այն մասին, որ կենսաթոշակ բաժանելիս չեն պահպանվում անձնական տվյալների գաղտնիությունը (օրինակ` Հայփոստի աշխատակիցը կենսաթոշակը բաժանելու նպատակով կենսաթոշակառուներին հրավիրում է գյուղի հավաքատեղի և բոլորի ներկայությամբ վճարում է կենսաթոշակը):
«Հաշվի առնելով Սոցիալական ապահովության ծառայության և «Հայփոստե ՓԲ ընկերության միջև կնքված 2010 թվականի դեկտեմբերի 29-ի «Կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցմանե պայմանագրի դրույթները և քաղաքացիների սոցիալական ապահովության իրավունքի պատշաճ իրացման անհրաժեշտությունն ու կարևորությունը՝ խնդրում եմ գրությամբ ներկայացված հարցերն ուսումնասիրել և ձեռնարկել համապատասխան միջոցառումներ քաղաքացիների կենսաթոշակն ամբողջությամբ ժամանակին և պատշաճ կերպով վճարելու համարե,- ասված է նախարարի գրության մեջ: