Արմինֆո.Ադրբեջանը որոշակի ազդեցություն ունի այդ կազմակերպության վրա, բայց անուղղակի ՝ ՀԱՊԿ անդամ մյուս երկրների հետ համագործակցության միջոցով։
Այդ մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ 1992 թվականի մայիսի 15-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին 2-րդ արձանագրության վավերացման մասին հարցի քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին, ովքեր մտահոգությւոն էին հայտնել ՀԱՊԿ-ի եւ Բաքվի միջեւ համագործակցության հնարավոր ակտիվացման առնչությամբ:
<Ի վերջո, ՀԱՊԿ-ը համաձայնագիր է անկախ երկրների միջեւ, որոնք որոշակի առումով կաշկանդված են հենց այդ նույն համաձայնագրով եւ պարտավորություններով: Մյուս կողմից՝ երկրները կարող են ունենալ երկկողմ համաձայնագրեր, պարտավորություններ նաև այլ ձեւաչափերով>, - պարզաբանել է Քոչարյանը։ Ընդ որում, փոխնախարարն ընդգծել է, որ այդ համաձայնագրերը չպետք է ինչ-որ կերպ ազդեն ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ կնքված հարաբերությունների եւ պարտավորությունների վրա: