Արմինֆո. <Սանիթեք> ընկերության դեմ իրավական գործընթաց է սկսվել ։ Դրա համար հիմք է հանդիսացել այն, որ օպերատորն արդեն 6 օր աղբահանության աշխատանքներ չի իրականացնում ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ։
<Աշխատանքի դուրս գալու <Սանիտեքի> մերժումը հիմք է դարձել իրավական գործընթաց սկսելու համար։ Արդեն 6-րդ օրն է ՝ ընկերության աշխատակազմը աղբահանության աշխատանքներ չի իրականացնում ։ Արդյունքում քաղաքապետարանը իրավական գործընթաց է սկսել>, - ասել է Մարությանը ։
<Սանիթեք> ընկերության տնօրինությունն իր հերթին հայտարարել է, որ այդ կապակցությամբ շաբաթվա վերջին հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ:
Ավելի վաղ <Սանիթեքը> հայտարարել էր, որ ծառայությունների ոչ պաշտաճ մատուցումը պայմանավորված է Երեւանի քաղաքապետարանի կողմից պայմանագրով սահմանված իր վճարման պարտավորության խախտմամբ: