Արմինֆո.Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԱՀ-ում Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպան Ջեյմս Լայլ Շարփի հետ հանդիպման ժամանակ վերջինիս տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առկա վիճակի մասին:
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, Մամեդյարովը նաեւ դեսպանին հավաստիացրել է, թե, իբր, Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարությունները նպաստում են տարածաշրջանում լարվածության աճին ու վնասում են բանակցային գործընթացին:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ: