Արմինֆո. Հայաստանը փախստականի կարգավիճակ է տրամադրել ռուս արմատական ընդդիմադիր, հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին, որը քաղաքական հայացքների պատճառով հետապնդվում է Ռուսաստանում: Այս մասին ակտիվիստը գրել է Facebook-ի իր էջում ՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով հայկական պետությանը այդ որոշման համար։
ՀՀ միգրացիոն ծառայությունում հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկությունը, հայտարարելով, որ գերատեսչությունը լիազորված չէ հաստատել կամ հերքել այդ լուրը, քանի որ խախտում է անձնական տվյալների մասին օրենքը: "Փախստականի կարգավիճակը տրվում է որպես պետական պաշտպանություն, եւ մեր ծառայությունը պարտավորվում է գաղտնի պահել այն մարդկանց անձնական տվյալները, որոնց տրվում է փախստականի կարգավիճակ", - ասել է միգրացիոն ծառայության մամուլի քարտուղար Նելլի Դավթյանը, հավելելով, որ առաջին անգամ է փախստականի կարգավիճակ տրամադրվում ՌԴ քաղաքացու: "Մենք քաղաքական ապաստան տրամադրելու մասին օրենք ունենք, բայց այն երբեք չի կիրառվել, առիթ չի եղել":
Շիշկինը Հայաստանում է գտնվում այս տարվա փետրվարից։ Նա դիմել էր Հայաստանի միգրացիոն ծառայություն՝ փախստականի կարգավիճակ տրամադրելու խնդրանքով։
46-ամյա Շիշկինը դատապարտվել է 3 տարվա 11 ամսվա ընդհանուր ռեժիմի՝ Կրեմլի մոտ բողոքի ցույց կազմակերպելու կոչերի մեղադրանքով։ Վիտալի Շիշկինը "Աջերը հանուն եվրոպական զարգացման" քաղաքական կուսակցության ղեկավարն է, "Բիլոյե" հրատարակչության տնօրենը, քաղբանտարկյալների երեխաներին օգնության միջազգային բարեգործական հիմնադրամի նախագահը, "ոչ անօրինականությանը, խոշտանգումներին եւ ստրկությանը" միջազգային հասարակական կոմիտեի նախաձեռնողն ու ստեղծողը, գրող: Ակտիվիստի գործունեությունը կապում են նաև հայտնի ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի հետ ։