


Արմինֆո. "Ես կցանկանայի տեսնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի բարեխիղճ ջանքերի շարունակությունը լարվածության թուլացման ուղղությամբ",- Trend-ին ասել է Սլովակիայի արտգործնախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը:
"Ես լավատեսություն եմ պահպանում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի նկատմամբ, ակտիվ կապ եմ պահպանում համանախագահների հետ եւ պարբերաբար հանդիպում եմ նրանց հետ, որպեսզի ստանամ նրանց գնահատականը առաջընթացի վերաբերյալ [բանակցությունների ընթացքում]: Ես լիակատար աջակցություն եմ ցուցաբերում Մինսկի խմբի համանախագահներին, և մենք նախկինի պես դրական ենք գնահատում այդ գործընթացը և առաջնորդների հանձնառությունը՝ ամրապնդելու հրադադարի ռեժիմը և միջոցներ ձեռնարկելու հումանիտար ոլորտում։ Ես կցանկանայի տեսնել կողմերի բարեխիղճ ջանքերի շարունակությունը ՝ լարվածությունը թուլացնելու եւ բանակցություններում խաղաղությանն ու էական առաջընթացին նպաստող մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ ։ Երկխոսությունը ցանկացած առաջընթացի համար ամենակարեւոր նախադրյալն է", - ասել է Լայչակը ։


