Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նունե Պետրոսյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ։ Համապատասխան հաղորդագրությունը զետեղված է ՀՀ կառավարության կայքում:
"Ղեկավարվելով "Հանրային ծառայության մասին" օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով ՝ Նունե Պետրոսյանին նշանակել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ", -ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:
Նշենք, որ Նունե Պետրոսյանը մինչև վերջերս ղեկավարել է "Հայնախագիծ" ՓԲԸ քաղաքաշինության արհեստանոցը։