Արմինֆո. Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վստահ է, որ "Ռոմայում" կարիերայի նոր բարձունքների կհասնի:
Նախօրեին Հռոմի ակումբը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստինին վարձակալվել էր "Արսենալից"։ "Ռոմայի" նման ակումբ տեղափոխվելը հիանալի է հնարավորություն է ինձ համար: Իմ կարիերայում բացվում է նոր գլուխ։ Ես գիտեմ, թե դա ինչ ակումբ է, եւ վստահ եմ, որ միասին մեծ արդյունքների կհասնենք", - Մխիթարյանի խոսքը մեջբերում է "գայլերի" պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ "Ռոման" Մխիթարյանին երեք միլիոն եվրոյով վարձակալել է մեկ մրցաշրջանի համար: Եվս 100 հազար եվրո լոնդոնցիները կարող են ստանալ բոնուսների տեսքով։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ մրցաշրջանի վերջում, ցանկության դեպքում, Հռոմի ակումբը 30-ամյա ֆուտբոլիստին կարող է ձեռք բերել 15 միլիոն եվրոյով։