Արմինֆո.Ադրբեջանում դժգոհում են Հայաստանի դիվանագետների Լեռնային Ղարաբաղ այցի պատճառով։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը իրեն հատուկ լկտիությամբ հերթական հայտարարությունն է տարածել Հայաստանի հասցեին մեղադրանքներով ու անհիմն սպառնալիքներով։ Այսպես, ԱՀ ԱԳՆ-ն շտապել է Հայաստանի իշխանություններին մեղադրել այն բանում, որ նրանք, իբր, զգալի վնաս են հասցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին։ Միաժամանակ, Բաքվում հայտարարել են, որ Հայաստանի վարչապետի եւ նախագահի շնորհավորանքներն Արցախի անկախության օրվա առթիվ "Երևանի ագրեսիվ քաղաքականության ակնհայտ եւ անթաքույց դրսևորում է"։ "Հայաստանի քաղաքական ղեկավարության եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ միասին այցելությունը վկայում է այն մասին, որ ագրեսոր երկիրը փորձեր է ձեռնարկում ամրապնդելու ստատուս քվոն՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների կոպիտ խախտմամբ ուղեկցվող ագրեսիայի քաղաքականության արդյունքների վրա, ինչը լուրջ վնաս է հասցնում հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին", - շարունակում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
ԱՀ ԱԳՆ-ում կրկին հիշեցրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի մասին, այն մասին, որ Արծախի անկախությունը աշխարհի ոչ մի պետություն չի ճանաչել, չհապաղելով հավաստիացնել, որ Արցախը "պետք է վերադարձվի" Ադրբեջանին, չնշելով, թե ում կողմից, եթե հաշվի առնենք, որ դա ինքնիշխան միավոր է, և վերջում հավաստիացնելով, որ հակամարտության այլ լուծում գոյություն չունի, և դա շատ լավ հասկանում են միջնորդները՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների: