Արմինֆո. Մեր ծառայությունների ոչ պաշտաճ մատուցումը պայմանավորված է Երեւանի քաղաքապետարանի կողմից պայմանագրով սահմանված իր վճարման պարտավորության խախտմամբ: Այս մասին ասվում է <Սանիթեք> ընկերության կողմից այսօր տարածված հայտարարության մեջ:
««Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին «Սանիթեքե ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի եւ «Սանիթեք Ինթերնեյշնլե ՍՊԸ տնօրեն Նիքոլա Էլ Թաուիլից,
Հարգելի պարոն քաղաքապետ, Ձեր կողմից բազմաթիվ անգամ հրապարակայնորեն նշվել է, որ «Սանիթեքե ընկերության հետ պայմանագրով քաղաքապետարանի միակ պարտականությունը վճարումներ կատարելն է, որը անշեղորեն իրականացվում է:
Պայմանագրին եւ ՀՀ օրենսդրությանը ծանոթ ցանկացածի համար ակնհայտ է, որ վճարումների կատարումը չի կարող լինել համայնքի միակ պարտականությունը, ինչի վառ օրինակ է մինչ օրս Երեւան քաղաքում աղբահանության իրականացման կարգի եւ աղբամանների տեղադրման վայրերի սահմանման Ձեր կողմից անշեղորեն խախտվող եւ նամակներից մեկով «ինչ որ քարտեզ եւ ընթացակարգե ու «անհասկանալիե որակավորված օրենքով սահմանված Երեւանի համայնքի այս պարտավորությունը, որի բացակայության պայմաններում աղբահանությունը Ձեր կողմից ստեղծված հիմնարկի կողմից կատարվում է օրենքի կոպտագույն խախտումով եւ առանց որեւէ հիմքի:
Այսօրվանից սկսած սակայն ակնհայտ է նաեւ, որ Ձեր հայտարարությունների մյուս մասը եւս չի համապատասխանում իրականությանը, քանի որ ներկա պահի դրությամբ Երեւանի քաղաքապետարանը ընդհանուր առմամբ երկու պայմանագրերի շրջանակներում պակաս է վճարել ավելի քան 330 000 000 ՀՀ դրամ գումար՝ խախտելով պայմանագրով սահմանված վճարման ժամկետները:
Հատկանշական է, որ նշված գումարի մի մասն է միայն պայմանագրի համաձայն Ձեր կողմից համառորեն կիրառվող տուգանքները (որոնք վիճարկվում է մեր կողմից դատական կարգով), իսկ մյուս մասի վճարումը չի կատարվել առանց որեւէ պատճառաբանությամբ եւ պայմանագրի խախտումներով:
Այս ամենի արդյունքում Երեւան քաղաքի աղբահանության ու սանիտարական մաքրման օպերատորների գործունեությունը այլեւս վերջնականորեն վտանգված է, ինչպիսի պայմաններում ընկերության պայմանագրային ապահովումներն ու ռեզերվները չեն կարող բավականացնել գործունեության իրականացման համար, ուստի սույնով ծանուցում ենք առ այն, որ մեր ընկերությունների կողմից ծառայությունների ոչ պաշտաճ մատուցումը պայմանավորված է Երեւանի քաղաքապետարանի կողմից պայմանագրով սահմանված իր վճարման պարտավորության խախտմամբ:
Նման հնարավոր հետեւանքների մասին մենք բազմիցս նախազգուշացրել ենք Ձեզ, իսկ վերջին ծանուցումը ուղարկվել է մեր պայմանագրի ղեկավարի կողմից 28.08.2019 թ-ին: Նշվածի արդյունքում Ձեր կողմից ներկայացվող համապատասխանության եւ ձախողման ծանուցումներում նշված ծառայությունների մատուցումը այլեւս անհնար է պաշտաճ կատարել, իսկ կատարման նման անհնարինությունը ծագել է բացառապես Երեւանի քաղաքապետարանի կողմից վճարումները չկատարելու հետեւանքով եւ անհնարինությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Երեւանի քաղաքապետարանի չի կատարել իր վճարման պարտավորությունները ամբողջությամբ:
Նշվածը հաշվի առնելով՝ խնդրում ենք սույնը դիտարկել որպես ներկայացվող ծանուցումների ընդհանուր պատասխան, քանի դեռ իրավիճակը չի փոխվել:
Կրկին անգամ հորդորում ենք կատարել պայմանագրով սահմանված վճարման պարտավորությունները ամբողջությամբ: Նախապես շնորհակալություն:
Հարգանքով՝ Նիքոլա Էլ Թաուիլից>,- ասված է հայտարարության մեջ:
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն իր հերթին, մեկնաբանելով <Սանիթեք> ընկերության հայտարարությունը, հայտարարել է.
<Սանիթեքե ընկերությունների տնօրեն Նիկոլաս Էլ Թաուիլի այսօրվա հայտարարության մեջ ոչ մի նոր բան չկա։ Ընկերությունը քաղաքապետարանից այս ընթացքում տուգանքներ է ստացել բացառապես պայմանագրի համաձայն՝ չկատարած կամ թերի կատարած աշխատանքի համար։ «Սանիթեքե ընկերության վերջին ամիսների, մեղմ ասած, թերի աշխատանքի ապացույցները ամեն քայլափոխի են՝ Երեւանի փողոցներում ու բակերում>: