


Արմինֆո. Արցախյան կարգավորման հարցում ի հայտ են եկել նոր մոտեցումներ, որոնց շուրջ արդեն քննարկումներ են ընթանում և աշխատանքներ են տարվում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի> նախագահ Թևան Պողոսյանը ։
<Սակայն, մինչև Արցախի վերադարձը բանակցային գործընթաց, հիմնական խնդիրները չեն քննարկվելու։ Մեծամասամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների և արտգործնախարարների հանդիպման արդյունքները, տարբեր հարցերի քննարկումը հանգում են հենց նման եզրակացության ։ Մինչ այդ վերադարձը մենք կարող ենք քննարկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կառավարմանն առնչվող հարցեր, տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, վստահության բարձրացմանն ուղղված գործողություններ և միջոցներ>, - ասել է նա ։
Այս համատեքստում Պողոսյանը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի առաջիկա հանդիպումը գնահատում է որպես <հերթական> ։ Նրա կանխատեսմամբ ՝ հենց դրան են տանում վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանում հնչած հայտարարություններն ու ելույթները։



