Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգական Մամիկոն Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատարանը վերջինիս մեղավոր է ճանաչել եւ տուգանել 200 հազար դրամով:
Հիշեցնենք, որ Մ.Հովհաննիսյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել փաստաթղթերի կեղծման փաստով. Իջեւանի անտառտնտեսություն աշխատանքի ընդունվելիս նա կեղծ դիպլոմ է ներկայացրել: