Արմինֆո.Սեպտեմբերի 7-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում կցուցադրվի Կարին Հովհաննիսյանի «Մենակ չեմ» ֆիլմը՝ Հայկական հեղափոխության մասին:
Այդ մասին ՙՖեյսբուքի՚ իր էջում հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՙՖիլմի երաժշտությունը գրել է Սերժ Թանկյանը: Ֆիլմը իսկապես շատ լավն է ստացվել եւ կարծում եմ՝ կունենա միջազգային հաջողություն, մեծացնելով Հայաստանի եւ հայ ժողովրդի ճանաչելիությունը ամբողջ աշխարհում՚, - գրել է վարչապետը: