Արմինֆո.Ամուլսարի հանքը շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատման կարիք ունի։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Լուսավոր Հայաստան> կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
<Մենք հենց սկզբից հայտարարել ենք, որ անհնար է համոզել մեր քաղաքացիներին Ամուլսարի շահագործման անհրաժեշտության և անվնաս լինելու մեջ ՝ կասկածելի կերպով ընտրված ELARD կազմակերպության կասկածելի փորձաքննության եզրակացությունների հիման վրա։ Մենք այս եզրակացությունն անարժանահավատ ենք համարում։ Անհրաժեշտ է նոր գնահատական, քանի որ հասարակությունը չի վստահում նախկին իշխանության օրոք կատարված գնահատման արդյունքներին>, - ընդգծեց նա ։
Օգոստոսի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Skype-կոնֆերանսի ընթացքում Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագիտական խմբի անդամ, հիդրոգեոլոգ Նիդալ Ռաբահին հայտարարել է, որ Ամուլսարի հանքավայրի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա գնահատելն անհնար է: Պատճառը, ըստ նրա, Լիդիան Արմենիա ընկերության տրամադրած տվյալների թերի լինելն է ։
Նշելով, որ Ամուլսարի շահագործման դադարեցումը հարվածի տակ կդնի Հայաստանի ներդրումային գրավչությունը՝ քաղաքական գործիչն անհրաժեշտ է համարում հստակ սահմանել այդ դեպքում միջազգային արբիտրաժ դիմելու Lydian Armenia-ի հնարավորություններն ու շանսերը: Նրա գնահատմամբ ՝ երկրի ներդրումային իմիջը կարելի է պաշտպանել այն հիմնավորմամբ, որ Հայաստանում բոլոր փոփոխությունները հեղափոխությունից են բխում:
Մարուքյանի խոսքով, իր հանդիպումները եւ իր կուսակիցների հանդիպումները ջերմուկցիների հետ վկայում են են Վայոց Ձորի բնակիչների կողմից Ամուլսարի շահագործման հարցում որեւէ զիջման չգնալու մասին: Հիմնվելով բազմաթիվ գիտնականների եզրակացությունների և գնահատականների վրա ՝ քաղաքական գործիչն ակնհայտ է համարում, որ հանքն անսահմանափակ բացասական ազդեցություն կունենա Ջերմուկի, Վայոց Ձորի և ողջ հանրապետության բնական պայմանների վրա:
Ամուլսարի հանքը գտնվում է առողջարանային Ջերմուկից 10 կմ հեռավորության վրա: Ոսկու հետախուզված պաշարներով հանքավայրը Հայաստանում զբաղեցնում է երկրորդ տեղը ։ 2007-ին սկսված տեղանքի երկրաբանահետախուզությունն ավարտվեց 2015-ին ՝ հանքի արդյունահանման բնապահպանական և սոցիալական գնահատականով ։ Հանքի շահագործման դեմ հանդես են գալիս քաղաքացիական ակտիվիստներն ու բնապահպանները, որոնք այդ առնչությամբ կազմակերպել են զանգվածային բողոքներ՝ ստիպելով <Լիդիան Արմենիա> ընկերությանը լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել:
Արմինֆո. Հայաստանի մետաղական հանքավայրերում բնական ռադիացիոն ֆոնի փոփոխություն չի նկատվում։ Այս մասին օգոստոսի 30-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով Ամուլսարի ոսկու հանքավայրում ուրանի պաշարների առկայության մասին ԱրմԻնֆո-ի հարցին, հայտարարել է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը ։
Արմինֆո.Երեկ «Էլարդիե փորձագետների հետ տեղի ունեցած Skype-կոնֆերանսի ընթացքում ի հայտ եկան մի շարք նոր հանգամանքներ, որոնք քննության եւ գնահատման կարիք ունեն: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Արմինֆո.«Էլարդի» հետ վարչապետի Նիկոլ Փաշինյանի Skype-կոնֆերանսը տեղի է ունեցել: Այդ մասին ՙՖեյսբուքի՚ իր էջում հաղորդել է վարչապետը: ՙՔանի որ նկարահանվել է մի քանի տեսախցիկից, նյութի մոնտաժումը կտեւի մի քանի ժամ: Ինչպես եւ պայմանավորվել էինք, խոսակցությունն ամբողջությամբ կհրապարակվի: Մտածելու շատ բան կա: Նյութը կնայեք, կխոսենք՚, - գրել է վարչապետը:
Արմինֆո.Հայաստանի իշխանությունները, այլ քաղաքական ուժերի հետ համատեղ, եթե այդպիսիք, իհարկե, կան, պետք է կարողանան երկրի քաղաքացիներին ներկայացնել Ամուլսարի վերաբերյալ սեփական մոտեցումները: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։
Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է փոխել Ամուլսարի խնդրի դրվածքը։ Դրանով իսկ նա ոչ միայն կտապալի Հայաստանին պարտադրված խաղը, այլև, անխուսափելի թվացող պարտության փոխարեն, կստանա հաղթանակ և, նույնիսկ, որակական առավելություն։ Դա միանգամայն հնարավոր է։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ազգային անվտանգության ոլորտի փորձագետ Հրաչյա Արզումանյանը։
Արմինֆո. Ամուլսարի հարցում ուժ կիրառելով ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շատ ավելի դժվար կլինի հակադրել իրեն նախորդներին։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը ։
Արմինֆո. Ամուլսարի նախագծի վերաբերյալ Earth link & Advanced Resources Development (ELARD) խորհրդատվական ընկերության փորձաքննությունն իրականացվել է փաստաթղթերի հիման վրա, այլ ոչ թե հենց ոսկու հանքավայրում: Այդ մասին օգոստոսի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ամուլսարի հարցերով քննչական խմբի ղեկավար Յուրի Իվանյանը։