Ուրբաթ, 30 Օգոստոսի 2019 14:34
Ալեքսանդր Ավանեսով

Կոմիտե. Հայաստանի մետաղական հանքավայրերում բնական ռադիացիոն ֆոնի փոփոխություն չի նկատվում

Կոմիտե. Հայաստանի մետաղական հանքավայրերում բնական ռադիացիոն ֆոնի փոփոխություն չի նկատվում

Արմինֆո. Հայաստանի մետաղական հանքավայրերում բնական ռադիացիոն ֆոնի փոփոխություն չի նկատվում։  Այս մասին օգոստոսի 30-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով Ամուլսարի ոսկու հանքավայրում ուրանի պաշարների առկայության մասին ԱրմԻնֆո-ի հարցին, հայտարարել է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը ։

 

Նրա խոսքով՝ ավելի վաղ Կոմիտեի կողմից կատարվել են ուսումնասիրություններ բոլոր 23 մետաղական հանքավայրերում, եւ ոչ մի տեղ ռադիացիոն ֆոնի փոփոխություն չի արձանագրվել: Որպես կանոն, շարունակել է Կոմիտեի ղեկավարը, ուրանը, լինելով ավելի ծանր տարր, գտնվում է երկրագնդի ավելի խորը շերտերում: Այդ իսկ պատճառով Ամուլսարի հանքավայրում ուրանի պաշարների առկայության մասին հստակ եզրակացություններ անելը վաղաժամ է, առավել եւս, որ ներկայումս ընթանում են միայն հողային աշխատանքներ>, - նշել է Աշոտ Մարտիրոսյանը ՝ հիշեցնելով 2000-ականների կեսերին ռուսական ընկերությունների կատարած ուսումնասիրությունների մասին, որոնք վկայում են Հայաստանում ուրանի պաշարների բացակայության մասին ։  Կոմիտեի կողմից հանրապետության մետաղական հանքավայրերում կատարված հետազոտությունները նույնպես ցույց են տվել, որ դրանց շուրջ ռադիացիոն ֆոնը զրոյական մակարդակի վրա է և նույնիսկ ավելի ցածր, քան Երևանում ՝ կազմելով մոտ 12 միկրորենտգեն / ժամ, մինչդեռ սանիտարական նորմը համարվում է 30 մկռ/ժամ:

 

Նշենք, որ հանրության շրջանում մտահոգություն է առաջացնում նաեւ հանքավայրում ուրանի պաշարների հնարավոր առկայությունը: Այսպես, հայտնի գիտնական, երկրաբանական գիտությունների դոկտոր Պետրոս Գևորգի Ալոյանն իր "Ուրանի պարունակությունը Հայաստանի երկրաբանական ֆորմացիաներում" աշխատությունում նշել է, որ Ամուլսարի ուրանաին դրսևորումը գտնվում է Կեչուտ գյուղից 4 կմ դեպի հարավ-արևելք և համանուն լեռան գագաթից 5 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Ամուլսարի դրսևորման հինգ տեղամասերում հաշվարկվել է մոտավորապես 76 տոննա ուրան, իսկ, հաշվի առնելով թորիումի տեղամասում ուրանի առկայությունը,  ընդհանուր պաշարները կարող են գնահատվել 100 տոննա:  Ավելին, մեկ այլ գիտնական, պրոֆեսոր Գ. Ս. Ավագյանի ուսումնասիրությունների համաձայն, Ամուլսարի հանքաքարի 40 նմուշների տվյալներով այնտեղ կա 195 տոննա ուրան և թորիում: Մինչդեռ, ուրանի հանքավայրերի մշակման համար անհրաժեշտ է կառավարության հատուկ թույլտվություն, որը "Լիդիան" ընկերությունը չունի։

 

Օգոստոսի 14-ին ՀՀ Քննչական կոմիտեն ներկայացրել էր Ամուլսարի նախագծի վերաբերյալ Earthlink&Advanced Resources Development (ELARD) խորհրդատվական ընկերության փորձաքննության եզրակացությունը, որի հիման վրա կարծիք է էր հայտնել, թե բացակայում է ուղիղ կապը Ամուլսարի նախագծի տարածքում գտնվող ստորգետնյա ջրերի և Ջերմուկի ջերմային տաք աղբյուրների միջև,  բացակայում է նաեւ կապը Սեւանի ավազանի ջրերի հետ։

 

Ընկերության տեղեկությունների համաձայն,  հանքավայրը պարունակում է շուրջ 73733 կգ ոսկի ՝ 1 տոննայում 0.78 գրամ միջին պարունակությամբ, ինչպես նաեւ 294.367 տոննա արծաթ՝ մեկ տոննայում 9.29 գ միջին պարունակությամբ։  Ընդ որում, բուն ուրանի մասին՝ ոչ մի խոսք։

 

ՙԼիդիան Արմենիան՚ բրիտանական Lydian International-ի դուստր ընկերությունն է: Ամուլսարի նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 370 մլն դոլար: Հանքավայրի շահագործման ժամկետը կկազմի 10 տարի եւ 4 ամիս, ընդ որում, տարեկան կտրվածքով նախատեսվում է արդյունահանել միջինը 200 հազար ունցիա ոսկի:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի