Արմինֆո.Երեկ «Էլարդիե փորձագետների հետ տեղի ունեցած Skype-կոնֆերանսի ընթացքում ի հայտ եկան մի շարք նոր հանգամանքներ, որոնք քննության եւ գնահատման կարիք ունեն: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
<Երեկվա քննարկումը նաեւ կարեւոր տեղեկատվություն էր պարունակում՝ պատասխանելու համար հարցին, թե արդյո՞ք Ամուլսարի ոսկու հանքի նախագիծը նոր ՇՄԱԳ անցնելու կարիք ունի:
Հիշեցնեմ, որ Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է եզրակացություն տա մինչեւ սեպտեմբերի 4-ը:
Ստորեւ, ինչպես խոստացել էի, ներկայացված է երեկվա քննարկումն ամբողջությամբ>,- գրել է վարչապետը՝ տեղադրելով «Էլարդիե փորձագետների հետ տեղի ունեցած Skype-կոնֆերանսի տեսանյութը:
Արմինֆո.«Էլարդի» հետ վարչապետի Նիկոլ Փաշինյանի Skype-կոնֆերանսը տեղի է ունեցել: Այդ մասին ՙՖեյսբուքի՚ իր էջում հաղորդել է վարչապետը: ՙՔանի որ նկարահանվել է մի քանի տեսախցիկից, նյութի մոնտաժումը կտեւի մի քանի ժամ: Ինչպես եւ պայմանավորվել էինք, խոսակցությունն ամբողջությամբ կհրապարակվի: Մտածելու շատ բան կա: Նյութը կնայեք, կխոսենք՚, - գրել է վարչապետը:
Արմինֆո. Ամուլսարի նախագծի վերաբերյալ Earth link & Advanced Resources Development (ELARD) խորհրդատվական ընկերության փորձաքննությունն իրականացվել է փաստաթղթերի հիման վրա, այլ ոչ թե հենց ոսկու հանքավայրում: Այդ մասին օգոստոսի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ամուլսարի հարցերով քննչական խմբի ղեկավար Յուրի Իվանյանը։
Արմինֆո.Ամուլսարի նախագծի վերաբերյալ փորձաքննության եզրակացությունը ներկայացրած Earth link & Advanced Resources Development (ELARD) խորհրդատվական ընկերության փորձագետների հետ տեղի կունենա տեսակոնֆերանս, որի ընթացքում կխնդրենք նրանց անձամբ ներկայացնել Ամուլսարի վերաբերյալ եզրակացությունը։ Այս մասին օգոստոսի 23-ին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ ելույթ ունենալով Ջերմուկ քաղաքի բնակիչների առջեւ ։