
Արմինֆո. ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի նպատակն է հստակեցնել արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու սկզբունքները, ինչպես նաեւ դրանց իրականացման ուղիները: Այս մասին օգոստոսի 29-ին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ։
<Մեզ համար սա կարևոր միջոցառում է՝ գերատեսչությունների համակարգումն ամրապնդելու տեսակետից, քանի որ պատմամշակութային արժեքների գիտակցումը ամուր հիմքերի վրա հարաբերություններ կառուցելու հնարավորություն է տալիս>, - ընդգծել Է նախարարը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ երկրի արտաքին քաղաքականությունը հիմնվում է արժեքների երեք խմբի վրա՝ քաղաքակրթական, պատմական ժառանգություն, ինչպես նաև ժողովրդավարություն և մարդու իրավունքների պաշտպանություն, որոնք պաշտպանում էր ՀՀ ժողովուրդը հեղափոխության ընթացքում։ <Միեւնույն ժամանակ մեր արտաքին քաղաքականությունը հիմնվում է 3 առանցքային կետերի վրա՝ ինքնիշխանություն, հայությունը ՝ որպես արտաքին քաղաքականության կենտրոն, եւ, իհարկե, համագործակցություն։ Ես չեմ կարծում, որ այդ արժեքների վրա հիմնված քաղաքականությունը անհեռատես է ։ Մեր դեպքում արժեքների և շահերի միջև հակասություններ չեմ տեսնում>, - ընդգծել է ԱԳ նախարարը։
Նա նաեւ կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը, մասնավորապես, աշխատանքը ԵԽԽՎ-ում, ԵԱՀԿ ԽՎ-ում, ՀԱՊԿ ԽՎ-ում, Եվրանեսթում եւ այլ խորհրդարանական վեհաժողովներում: <Ես վստահ եմ, որ մենք կկարողանանք օգտագործել խորհրդարանական դիվանագիտության
ողջ շրջանակը>,- ընդգծել է Մնացականյանը:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ համաժողովի շրջանակներում նախատեսվում են նաև դեսպանների հանդիպումները գործարարների, մասնավորապես՝ գինեգործների հետ: <Վաղը դիվանագետները կմեկնեն Գյումրի, որտեղ նախատեսված են նրանց հանդիպումները մարզի գործարարների հետ, ինչը հնարավորություն կտա ավելի լավ ներկայացնել մարզերի ներուժը ։ Ավելին, համաժողովի վերջին երկու օրերը կանցկացվեն Արցախում>, - եզրափակել է Մնացականյանը ։