Արմինֆո. Սեպտեմբերից Երևանի բոլոր մանկապարտեզները կմատուցեն երկարացված օրվա ծառայություն: Այս մասին հայտնել է Երևանի ավագանու <Իմ քայլը> խմբակցության անդամ Աննա Ջավախյանը՝ գրառում կատարելով ֆեյսբուքյան <Մանկապարտեզը և երեխաները> խմբում:
<Եկել եմ լավ լուրով կիսվեմ, սեպտեմբերից Երևանի բոլոր մանկապարտեզները կմատուցեն երկարացված օրվա ծառայություն, դա կլինի վճարովի՝ ամսական 5000 դրամ, խումբը բացվելու միակ նախապայմանն այն է, որ ողջ մանկապարտեզից առնվազն 5 երեխայի ծնող դիմի։ Հիմիկվանից արդեն կարող եք մոտենալ ձեր մանկապարտեզների տնօրեններին և գրանցվել երկարօրյայի համար, եթե ուզում եք, որ ձեր երեխան հաճախի։ Երկարօրյա խմբերը կաշխատեն 17։30-19։00։
Թարմացում․ քանի որ սնունդի մասին շատերն են հարցնում, էստեղ գրեմ, որ բոլորը տեսնեն։ Երկարացված օրվա ընթացքում սնունդ չի տալու մանկապարտեզը, ծնողները կարող են չփչացող որևէ ուտելու բան ուղարկել երեխայի հետ երեկոյան ժամերի համար>,- գրել է նա։