Արմինֆո.Ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային հանդիպումը արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ: Ինչպես ՙՖեյսբուքի՚ իր էջում հաղորդել է վարչապետը,
քննարկումների արդյունքներով հոկտեմբերի 1-ից հրշեջ-փրկարարների աշխատավարձը բարձրացնելու որոշում է կայացվել: ՙԱշխատավարձերի բարձրացման սանդղակները կհրապարակվեն ավելի ուշ՝ աշխատանքային կարգով՚, - գրել է վարչապետը: