Արմինֆո. Ամուլսարի նախագծի վերաբերյալ Earth link & Advanced Resources Development (ELARD) խորհրդատվական ընկերության փորձաքննությունն իրականացվել է փաստաթղթերի հիման վրա, այլ ոչ թե հենց ոսկու հանքավայրում: Այդ մասին օգոստոսի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ամուլսարի հարցերով քննչական խմբի ղեկավար Յուրի Իվանյանը։
"Փաստաթղթային փորձաքննությունն ընդգրկել է առկա բոլոր հետազոտությունները, որոնք ներկայացվել են ոչ միայն Lydian Armenian-ի կողմից, այլ նաեւ տարբեր բնապահպանների, գիտաշխատողների, պետական, մասնագիտացված միջազգային բնապահպանական կառույցների կողմից, այդ թվում՝ Բրոնոզյանի թիմի հետազոտությունը", - պարզաբանել է նա:
Վկայակոչելով փորձաքննության արդյունքները՝ Յու. Իվանյանը հերթական անգամ ընդգծել է, որ հանքի շահագործման դեպքում բնապահպանական ռիսկերը միանգամայն վերահսկելի են: Մասնավորապես, այդ առումով ՔԿ խմբի ղեկավարը շարունակել է. "Փորձագետները հանգել են եզրակացության, որ նախագծի ազդեցությունը օդի որակի վրա վերահսկելի է, եւ անհանգստությունը, կապված այն բանի հետ, որ փոշին կարող է հասնել Ջերմուկ եւ հարակից տարածքներ, հիմնավորված չէ": Ընդ որում, Յ.Իվանյանը նկատել է, որ հայտնաբերվել են մի շարք թերություններ երկրաբանության և ջրային ռեսուրսների մասով։ Սակայն նա նշել է, որ եզրակացությունն արժե գնահատել ընդհանուր համատեքստում, մասնավորապես, ռիսկերի կառավարելիության աստիճանի տեսանկյունից։
Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեպքում դիտարկումը պետք է իրականացվի ամեն օր: "Ոչ Lydian Armenia - ն, ոչ հանքարդյունաբերող որևէ ընկերություն չպետք է բավարարվի շրջակա միջավայրի և սոցիալական ոլորտի վրա ազդեցության գնահատման ուսումնասիրությունների արդյունքներով, մոնիտորինգը պետք է իրականացվի մշտական ռեժիմով", - ասել է նա:
Նշենք, որ 2018 թվականի սեպտեմբերին Հայաստանի կառավարությունը հանձնարարել էր ջրային ռեսուրսների մասով գնահատել Ամուլսարի նախագծի հնարավոր հետեւանքները: Աուդիտի շրջանակներում աշխատանքների ծավալը ներառում էր նաև շրջակա միջավայրի վրա և սոցիալական ոլորտում ընկերության գործունեության ազդեցության գնահատման վերլուծություն: Եվ դա չնայած այն բանին, որ ընկերության ՇՄԱԳ - ն ավելի վաղ հավանության էր արժանացել Հայաստանի իշխանությունների կողմից, Հայաստանի օրենսդրությանը համապատասխան, նախքան "Լիդիանի" կողմից Ամուլսարի նախագիծը նախաձեռնելը։ Որպես խորհրդատվական ընկերություն ընտրվել էր Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերությունը։ 2019թ. փետրվարին ՀՀ կառավարությունը 396 900 ԱՄՆ դոլար Է հատկացրել երրորդ աուդիտի ֆինանսավորման համար, որի մեկնարկի մասին հայտարարել էր ավելի վաղ:
Հիշեցնենք, որ Lydian Armenia-ն բրիտանական Lydian International-ի դուստր ընկերությունն է: Ամուլսարի նախագիծը Հայաստանի՝ այսօրվա դրությամբ խոշորագույն արդյունաբերական նախագիծն է, որի ընդհանուր արժեքը 370 մլն դոլար Է: 2016-ի օգոստոսին տեղի ունեցավ նախագծի մեկնարկը, որը ենթադրում է հանքավայրի շինարարություն եւ յուրացում: Նախապատրաստական աշխատանքները կատարվել էին 2006 թվականից։ Ամուլսարի հանքավայրի շահագործման ժամկետը կկազմի 10 տարի եւ 4 ամիս, ամեն տարի նախատեսվում է արդյունահանել միջինը 200 հազար ունցիա ոսկի (մոտ 10 մլն տոննա հանքաքար): Գնահատված հանքային ռեսուրսները, ինչպես նշված է 2017 թվականի 1-ին եռամսյակի տեխնիկական հաշվետվության մեջ, պարունակում են 3,5 մլն ստուգված և նշված ունցիա ոսկի և 1,3 մլն ենթադրյալ ունցիա ոսկի: Ամուլսարի հանքավայրը Հայաստանում մեծությամբ երկրորդ պաշարն է։ Ընկերության բաժնետոմսերը նշված են Տորոնտոյի ֆոնդային բորսայում։
Նշենք, որ նախորդ տարվա ամռանը նախագծի իրականացումը ստիպված էին սառեցնել բնապահպանական ակտիվիստների գործողությունների պատճառով, որոնք արգելափակել էին կառուցվող հանքավայրի մուտքը: Հայաստանի նոր կառավարությունը ուժ չկիրառեց եւ հայտարարեց նոր բնապահպանական փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտության մասին ' Ջերմուկ առողջարանային քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող հանքավայրի ապագա շահագործման անվտանգության լիակատար վստահության համար: