Արմինֆո. Օտարերկրյա քաղաքացիների կողմից որդեգրված երեխաների հետագա ճակատագրին հետեւելու գործառույթները վերապահվել են ՀՀ արդարադատության նախարարությանը: Այդ մասին հաղորդել են Հայաստանի ԱԳՆ-ում՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի համապատասխան հարցմանը:
Այսպես, Արմինֆո գործակալության այն հարցմանը, թե արդյոք օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները լիազորված են հետեւել այլ պետությունների քաղաքացիների կողմից որդեգրված հայ երեխաների հետագա ճակատագրին, եւ եթե այո, ապա արդյոք վարվում է որդեգրվածների թվի Վիճակագրություն, ԱԳՆ-ում, մասնավորապես, պատասխանել են: ՙՆման լիազորությունը դրված է կենտրոնական մարմնի վրա. ՀՀ-ում կենտրոնական մարմինը Արդարադատության նախարարությունն է: Երբ ավարտին է հասցվում որդեգրման գործընթացը, ԱԳՆ-ն Արդարադատության նախարարությունից ստանում է տեղեկացում՝ օտարերկրյա պետությունում համապատասխան դիվանագիտական ծառայության մարմնի միջոցով հաշվառում իրականացնելու համար՚:
Նշենք, որ 2008 – 2018 թթ. ընթացքում ՀՀ 6 մանկատներից օտարերկրյա քաղաքացիների կողմից որդեգրվել է 495 երեխա, իսկ տեղի քաղաքացիների կողմից՝ 116 երեխա: