Արմինֆո.Ի սկզբանե ակնհայտ էր, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու գրեթե ոչ մի շանս այս տարի չկա։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ։
Նա նշել է, որ կառավարությունն այդ հարցով դիմել է Վենետիկի հանձնաժողովին։ <Մենք պետք է սպասենք Վենետիկի հանձնաժողովի պատասխանին, որը կլինի հոկտեմբերին, ինչից հետո մենք կրկին կքննարկենք այդ հարցը կառավարությունում և կուղարկենք Սահմանադրական դատարան ։ Դա բավականին երկար գործընթաց է>, - ընդգծել է Բադասյանը ։
Նշենք, որ 2018 թվականի հունվարին Հայաստանը ստորագրել է Ստամբուլյան կոնվենցիան (Եվրոպայի խորհրդի Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան): Սակայն, այդ կոնվենցիան մինչ օրս չի ուղարկվել երկրի խորհրդարան ։ Եվրոպայի խորհրդի 47 անդամ պետություններից 34-ը վավերացրել է կոնվենցիան, 11-ը ստորագրել է այն ։ Հայաստանում այս կոնվենցիային դեմ են հանդես եկել հանրության լայն շերտերը, որոնք կարծում են, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը հակասահմանադրական է, եւ այն հակասում է հայկական ավանդական արժեքներին: Արդարադատության նախարարությունն այդ կոնվենցիան ուղարկել է Վենետիկի հանձնաժողով ՝ երկրի օրենսդրության նորմերին դրա համապատասխանությունը ուսումնասիրելու նպատակով։