Արմինֆո. Մի քանի տասնյակ միջին և խոշոր հրդեհներ են մարվել Սյունիքի մարզում: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
Նա ընդգծել է, որ հրդեհները մարվել են ԱԻՆ, ՊՆ, Շրջակա միջավայրի նախարարության (Հայանտառի Կապան և Գորիսի մասնաճյուղեր, Զանգեզուր կենսոլորտային համալիր և ենթակա Արևիք ազգային պարկ), Սյունիքի մարզպետարանի, ոստիկանության, ՏԻՄ և սրտացավ քաղաքացիների ահռելի ջանքերի միջոցով: Նախարարի խոսքով, ըստ վիճակագրության անտառային հրդեհների 96%-ը մարդածին է (անփութություն կամ միտումնավոր):