Արմինֆո. Օգոստոսի 19-20-ը տեղի ունեցավ «Թումոե ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի (ք. Երևան) պատվիրակության այցը Ղազախստան՝ մայրաքաղաք Նուր-Սուլթանում Թումո կենտրոն հիմնելու համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, այցի ընթացքում կայացան Թումո կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի հանդիպումները ՂՀ վարչապետ Ասկար Մամինի (Мамин Аскар Узакпаевич) և ՂՀ կրթության ու գիտության նախարար Ռախիմկուլ Այտմագամբետովի (Айтмагамбетов Рахимкул Аманкулович) հետ:
Օգոստոսի 20-ին «Թումոե ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և մասնագիտական կրթությամբ զբաղվող «Քասիպկորե հոլդինգե ոչ առևտրային բաժնետիրական ընկերության միջև ստորագրվեց հուշագիր փոխըմբռնման և համագործակցության մասին:
Հանդիպումներին մասնակցեցին Ղազախստանում ՀՀ դեսպան Գ.Ղալաչյանը, ՂՀ խորհրդարանի հայազգի պատգամավոր Ն.Միքայելյանը և հայ համայնքի ներկայացուցիչ, բարերար Ա.Հարությունյանը:
Այցի շրջանակներում պատվիրակությունն այցելեց ՀՀ դեսպանություն և ղազախական մի շարք կրթական հաստատություններ: