Արմինֆո.Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Գյումրիի օրվա առթիվ.
<Սիրելի՛ գյումրեցիներ, սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ հյուրեր, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Գյումրիի օրվա առթիվ:
Այս տարի քաղաքի տոնը անցկացվում է «Վարպետների քաղաք Գյումրիե խորագրով։ Եվ դա պատահական չէ, որովհետև Գյումրին տվել է և տալիս է խոսքի ու գործի բազում իսկական վարպետներ, որոնց ստեղծածը մնայուն արժեքներ են:
Գյումրվա ավանդույթները, պատմությունը, լեզուն, կենցաղը գյումրեցու հետ միասին ձևավորում են քաղաքի կոլորիտը: Եվ ամեն ինչ պետք է անել, որ այն ոչ միայն չկորչի, այլ դառնա ավելի գունագեղ և գրավիչ:
Իմ բոլոր այցելությունները Գյումրի ունեն հստակ նպատակ՝ ցույց տալ, որ Գյումրին ապրում է, ամեն ինչ անել, որ այնտեղ կյանքը դառնա առավել աշխույժ, լեցուն ու գրավիչ: Ցույց տալ Հայաստանի բազմազանությունը նաև Գյումրու օրինակով, որտեղ մեկ անգամ այցելելով՝ սիրտդ իսկապես կկպչի նրան:
Գյումրին չպետք է մնա արվեստի ու աղետի արանքում: Գյումրին պիտի աղետը թողնի հիշողության մեջ ու արվեստով լցնի իր կյանքը՝ ապրելու, ստեղծելու, արարելու արվեստով:
Սիրելի՛ գյումրեցիներ, դուք մի շատ լավ խոսք ունեք՝ «Լացն ու խնդումը պոյեզի գծերի պես միշտ իրար կողքի կերթանե: Պիտի այնպես անենք, որ լացի «պոյեզըե երբեք խնդումի «պոյեզիե հետևից չհասնի: Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ Գյումրի:
Եվ ինչպես պոետն է ասում. «Արագածին բազմած արծիվ, Հավերժ կապրես, իմ քաղաքե: