Արմինֆո. Օգոստոսի 26-ին՝ 07:47-ի դրությամբ, անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված տեղազննման արդյունքում Արարատի մարզի Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքարե կոչվող հատվածում, հրդեհի և ծխացող նոր օջախներ չեն հայտնաբերվել: Հրդեհը մարվել է ժամը 11:08-ին: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Օգոստոսի 23-ին Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքարե կոչվող հատվածում, հրդեհ էր բռնկել: Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 17 հա բուսածածկ տարածք: Տեղանքում ջրաղբյուրների բացակայության պատճառով ջրամատակարարման գործընթացն ապահովվում էր ամենագնացների միջոցով: Հրդեհը մեկուսացվել էր ժամը 17:50-ին: