Արմինֆո.Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այդ մասին ասվում է ԱԻՆ մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում:
Աղբյուրի համաձայն, հանրապետության տարածքում օգոստոսի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում օգոստոսի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։