Արմինֆո. Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 21-ին ընդունել է ճանաչված ռուսաստանաբնակ երկրաբան Սերգեյ Վարդանյանին:
Քննարկվել են Արցախում հանքարդյունաբերության զարգացմանն առչվող հարցեր:Ընդերքօգտագործման ոլորտի զարգացման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Նախագահը «Անանիա Շիրակացիե մեդալ է հանձնել Սերգեյ Վարդանյանին եւ հույս հայտնել, որ այսուհետ եւս անվանի մասնագետը կնպաստի մեր հանրապետության սոցիալ-տնտեսական առաջընթացին: Հանդիպմանը ներկա էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը, պաշտոնատար այլ անձինք: