Arminfo.info


 Չորեքշաբթի, 21 Օգոստոսի 2019 10:59
Դավիթ Ստեփանյան

Թուրքիան, հակակշիռ ստեղծելով 102-րդ ռազմակայանի նկատմամբ, Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու հայտ կներկայացնի

Թուրքիան, հակակշիռ ստեղծելով 102-րդ ռազմակայանի նկատմամբ, Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու հայտ կներկայացնի

Արմինֆո.Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը Արմինֆո-ին տված հարցազրույցում խոսում է Թուրքիայի տարածաշրջանային դերի մասին:

Կիսվում է հայ-թուրքական հարաբերություններում ռուսական գործոնի և աշխարհաքաղաքականության, ինչպես նաև Անկարայի կովկասյան քաղաքականության ձևավորման գործում Հայաստանի գործոնի տեսլականով ։  Մեկնաբանում է Արցախի հարցում թուրքական շահերը, ինչպես նաև Էրդողանի գործոնը թուրքական արտաքին քաղաքականության մեջ։

 

- Այսօրվա Թուրքիան շարունակում է մնալ բավականին անկանխատեսելի երկիր։  Մի կողմից՝ իզգոյ երկիր է, մյուս կողմից ՝ Անկարայի հետ հարաբերությունների զարգացման համար ակտիվորեն մրցակցում են ԱՄՆ-ն ու Ռուսաստանը։  Ընդ որում, Թուրքիան քրդերի դեմ  ռազմական գործողություններ է իրականացնում Սիրիայում, Իրաքում և

սեփական տարածքի։  Արդյո՞ք այսօր նման Թուրքիան իրական սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անվտանգությանը։

 

Կարծում եմ՝ ներկայացնում է, այդ թվում՝ ռազմական։  Հայաստանի հետ սահմանները փակ պահելով՝ Թուրքիան, օգտագործելով Հայաստանի աշխարհագրական և աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը, դրանով իսկ ճնշում է գործադրում Երևանի քաղաքական կուրսի փոփոխության հասնելու համար։ Նման քաղաքականությունը ժամանակակից աշխարհում հաճախ չի հանդիպում։ Եվ ճնշման նման քաղաքականությունը Ժամանակի ընթացքում կարող է ավելի ագրեսիվ դառնալ՝ իր մեջ ներառելով ռազմական բաղադրիչը։  Արդեն մի քանի տարի է, ինչ Թուրքիայի գլխավոր շտաբում հայերեն են ուսումնասիրում, ինչը խոսում է այն մասին, որ թուրք զինվորականները Հայաստանը դիտարկում են որպես ռազմական հակառակորդ։  Չմոռանանք նաև Թուրքիայի բարձրագույն քաղաքական ղեկավարության կողմից Հայաստանի դեմ ռազմական ուժի կիրառման ուղղակի սպառնալիքները, առաջին հերթին, նախագահ Թուրգութ Օզալի կողմից՝ 1992-93 թթ.:  Այդ ամենն ուղեկցվել է Թուրքիայի ԶՈՒ վերատեղաբաշխմամբ Հայաստանի սահմաններին ավելի մոտ: Այդպիսով, ոչ վաղ պատմությունը ստիպում է մեզ լինել զգոն, հատկապես մեծ բանակ ունեցող և հատկապես վերջին տարիներին արկածախնդիր արտաքին քաղաքականություն վարող երկրի հանդեպ։  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անկանխատեսելիությունն արդեն գերազանցել է բոլոր սահմանները։  Եվ, իհարկե, չի կարելի բացառել լայնամասշտաբ ռազմական գործողությունները Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի կողմից՝     Անկարայի դրդմամբ կամ ինքնուրույն։ Այդ դեպքում մենք պետք է ակնկալենք, որ Թուրքիան կփորձի այդ գործողություններին միջամտել։

 

- Ի՞նչ նշանակություն ունի Թուրքիայի համար այսօր Նախիջևանը, և որքանո՞վ են համակարգված Բաքվի և Անկարայի դիրքորոշումները ադրբեջանական այս էքսկլավի հարցում:

 

1920թ. հունվարին այն ժամանակ դեռ օսմանյան խորհրդարանը Մուսթաֆա Քեմալի ուղղակի հրահանգով ընդունեց, այսպես կոչված, "ազգային ուխտ", ուրվագծելով Թուրքիայի սահմանները  որպես մի պետության, որը պետք է հառներ Օսմանյան կայսրության ավերակների վրա։  20-ականների կեսերին Թուրքիայի խորհրդարանն արդեն հաստատել է այդ սահմանները։  Ես ունեմ համապատասխան քարտեզ, որտեղ Նախիջևանը Բաթումիի, Հալեպի, Մոսուլի, Կիպրոսի, Բալկանների մի մասի հետ միասին դիտարկվում է որպես Թուրքիայի տարածք։  Ադրբեջանում այդ քարտեզի մասին հիշատակումները սովորաբար շատ նյարդային են ընկալում, բայց դա փաստ է։   Հիմա պատմությունից հեռանանք դեպի ժամանակակից աշխարհաքաղաքականություն։  Իր սահմաններից դուրս Թուրքիան երկու ռազմակայան ունի Սուդանում եւ Քաթարում։  Եվ վերջին շրջանում հաճախակի են դարձել խոսակցությունները երրորդի հայտնվելու մասին՝ Նախիջևանում։  Ինձ շատ հետաքրքրեց այդ տեղեկատվության սկզբնաղբյուրը և, ինչպես ինձ թվում է, ինձ հաջողվեց գտնել այն։  2018-ի սեպտեմբերին թուրքական ոչ այնքան հայտնի մի թերթում հայտնվեց հրապարակում, ըստ որի, "Անկարայի իշխանության կուլիսներում քննարկվում է Նախիջեւանում ռազմակայանի ստեղծման հարցը"։  Ամենայն հավանականությամբ, այդ արտահոսքը հատուկ բնույթ է կրել և  նպատակն ունեցել հող նախապատրաստել։  Դրան ավելացնելով Նախիջեւանի տարածքում Բաքվի եւ Անկարայի ռազմական համագործակցության աշխուժացումը, համատեղ զորավարժությունները, խորհրդակցությունները, կարելի է արձանագրել նախիջեւանյան ուղղությամբ Թուրքիայի ակնհայտ ակտիվացումը։ Այս բոլոր գործոնների վերլուծության հիման վրա կարող եմ ենթադրել, որ այժմ Նախիջևանում թուրքական ռազմակայանի ստեղծման նախապատրաստական փուլ է ընթանում։ Դա շուտով չի լինի, բայց դրա նախապատրաստությունն արդեն ընթանում է։  Անկարայի հիմնական նպատակները աշխարհաքաղաքական բնույթ են կրում և բխում են ռուս-թուրքական մրցակցությունից՝ Հարավային Կովկասում ազդեցության համար։

 

- Այսինքն՝ թուրքերը հակակշի՞ռ են ստեղծում Գյումրիում ռուսական 102-րդ ռազմակայանին։

 

Կարծում եմ ՝ այո։ Դրանից հետո Թուրքիան Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու հայտ կներկայացնի։  Ադսպիսով, Նախիջեւանի նկատմամբ Անկարայի մտադրությունները ես դիտարկում եմ որպես Մոսկվայի վրա աշխարհառազմավարական եւ աշխարհաքաղաքական ճնշման բաղադրիչներ։  Իհարկե, ռազմակայանը կդառնա նաև Հայաստանի վրա ռազմական ճնշման լրացուցիչ լծակ։ Բայց այս ամենը ապագայում: Հաշվի առնելով Թուրքիայի լուրջ ներգրավվածությունը մերձավորարևելյան գործերում, Ռուսաստանի հետ մերձեցումը տարբեր ոլորտներում, այդ հեռանկարը դեռևս  արդիական չէ։  Եվ այսօր աստիճանաբար միայն նախադրյալներ ու համապատասխան պայմաններ են ստեղծվում։  Իմ կարծիքով, Ռուսաստանը գաղտնի մակարդակով արդեն դժգոհություն է հայտնել Թուրքիային, ինչը հանգեցրել է նախիջեւանյան ուղղությամբ թուրքական ակտիվության որոշակի նվազման։   Բայց Թուրքիայի աշխարհաքաղաքական նպատակները, ընդ որում, մնացել են նախկինը։

 

- Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու անհրաժեշտության թեման հայ հասարակության շրջանում բավականին նրբանկատ է և, ընդհանուր առմամբ, ժողովրդականություն չի վայելում։  Արդյո՞ք կան ինչ-որ ընդհանուր եզրեր, որոնց հիման վրա Հայաստանն ու Թուրքիան կարող են ինչ-որ համաձայնությունների գալ, ուղղակի, ասենք, Ադրբեջանի ու Ռուսաստանի շահերից դուրս։  Չէ որ գլոբալ առումով արևմտյան հարևանի հետ հարաբերությունների բացակայությունը չի բխում Հայաստանի շահերից:

 

Իհարկե, դա այդպես է։  Դա մեր շահերից է բխում, բայց՝ ոչ Թուրքիայի շահերից։  Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Հայաստանի տարածքում տեղակայված է ռուսական ռազմակայան, Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքվել է ռազմաքաղաքական, ռազմավարական դաշինք։   Ըստ այդմ, գոյություն ունեցող կոնֆիգուրացիայի պահպանման պայմաններում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի համար հնարավորություն չի բացի ակտիվություն ցուցաբերել Հայաստանում և ավելի լայն՝ Հարավային Կովկասում։

 

- Այսինքն՝ Վրաստանում Թուրքիայի սցենարը Հայաստանում չի աշխատի:

 

Չի աշխատի։ Այն կարող է աշխատել բացառապես Հայաստանից Ռուսաստանի հեռանալու դեպքում. դա արդեն բոլորովին այլ իրավիճակ կլինի։  Առկա իրավիճակը միանշանակ չի հանգեցնի  տարածաշրջանում թուրքական ազդեցության ուժեղացման, նույնիսկ՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման դեպքում։  Ինձ թվում է, որ Թուրքիան հաշվարկել է բոլոր այդ նրբությունները Հայաստանի նկատմամբ քաղաքականության մեջ ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո՝ 1991 թվականին առաջիններից մեկը ճանաչելով Հայաստանի անկախությունը և հրաժարվելով դիվանագիտական հարաբերություններ հաստատել մեզ հետ։  Անկարան շտապեց ճանաչել Հայաստանի անկախությունը ՝ հաշվի առնելով իր համար բուֆերային գոտու առկայության կարևորությունը՝ Հարավային Կովկասը Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ։   Երկրորդ ՝ աշխարհառազմավարական իմաստով Թուրքիայի համար կարևոր է, որ այդ բուֆերային գոտին լինի իր, այլ ոչ թե Ռուսաստանի ազդեցության տակ։  Իսկ Հայաստանը Անկարայի կողմից դիտարկվում է որպես ավանդաբար ռուսամետ երկիր։ Ըստ այդմ, Հայաստանին անհրաժեշտ է հնարավորինս մեկուսացնել, ճնշում գործադրել ՝ խոչընդոտելով նրա հզորացմանը և, համապատասխանաբար, Հարավային Կովկասում Ռուսաստանի դերի ուժեղացմանը։  Թուրքիան մի երկիր է, որն իր արտաքին քաղաքական գերակայությունները ձեւավորում է աշխարհառազմավարական եւ աշխարհաքաղաքական հաշվարկների, այլ ոչ թե այսրոպեական քաղաքական մոտեցման վրա։  Թուրքիայի համար Հայաստանը  տնտեսական հետաքրքրություն չի ներկայացնում, չափազանց փոքր շուկա է։

 

- Ձեր խոսքերից հետևում է, որ Անկարայում որոշակի առումով զգուշանում են Հայաստանից:

 

Հիմք ընդունելով սեփական բազմաթիվ հանդիպումներս թուրքական ղեկավարության, վերլուծական հանրության ներկայացուցիչների հետ, կարող եմ ասել, որ Թուրքիայում համոզմունք. եթե Հայաստանը գոնե ինչ-որ հնարավորություն ունենա,  կսկսի արագ զարգանալ։  Թուրքերը հայերիս լավ գիտեն  և համոզված են մեր արարչության մեջ ։  Մենք դեպի ծով  ելք չունենք, բայց նորմալ պայմաններում Հայաստանի դիրքը տարածաշրջանի կենտրոնում ենթադրում է, որ բոլոր կարևորագույն հաղորդակցությունները պետք է ընթանան մեր տարածքով։  Իսկ դա նաև հնարավորություն է Հայաստանի արագ զարգացման համար։  Իսկ ինչու՞ պետք է Թուրքիան զարգացման հնարավորություն տա Հայաստանին, եթե դա կուղեկցվի Ռուսաստանի տարածաշրջանային դիրքերի ուժեղացմամբ։

 

- Կրկին ձեր խոսքերից հետևում է, որ Թուրքիան ավելի լավ տարբերակ չունենալու պատճառով շահագրգռված է Արցախի շուրջ ստատուս քվոյի պահպանմամբ:

 

Շատ լավ հարց է ։  Ի՞նչ է նշանակում Արցախը Թուրքիայի համար: Աշխարհաքաղաքական առումով Թուրքիան Արցախով հետաքրքրվեց միայն 1992-ին մեր կողմից Շուշիի գրավելուց հետո։  Թուրքերը անհանգստացան, որովհետև բերդաքաղաքի գրավումը ցույց տվեց, որ Հայաստանն ունի ներուժ, որը թույլ է տալիս լուծել բարդ ռազմական խնդիրներ։  Իհարկե, Թուրքիայի համար իդեալական տարբերակ կլիներ Արցախը Ադրբեջանի կազմում։  Բայց նրան այնքան էլ չի մտահոգում առկա ստատուս քվոն։ Ինչ - որ չափով Անկարայի համար դա հնարավորություն է ավելի շատ ազդելու Ադրբեջանի վրա, ինչպես Ռուսաստանի համար՝ ազդելու Հայաստանի վրա։ Այնպես որ, այստեղ ամեն ինչ միանգամայն պարզ է։

 

- Հարցազրույցն ավարտենք նրանով, ինչից սկսեցինք։ Էրդողանի արկածախնդրությունը իմպուլսիվ է, թե՞, այնուամենայնիվ, խորապես մտածված։ Չէ որ հենց դրա արդյունքում է, որ Թուրքիան այսօր գտնվում է գլոբալ քաղաքականության առաջին պլանում՝ Թուրքիա-ԱՄՆ-Ռուսաստան, Թուրքիա-Կիպրոս-ԵՄ եռանկյունին և այլն:

 

Եթե այդ հարցն ինձ ուղղվեր մի քանի տարի առաջ, ես կասեի, որ Էրդողանի նման քաղաքականությունը դիմադրություն է առաջացնում, առաջին հերթին, զինվորականների շրջանում։  Հենց Թուրքիայի գլխավոր շտաբը, նրա վերլուծաբաններն են իրավիճակը միշտ առավել սթափ և օբյեկտիվորեն գնահատել։   Սակայն Թուրքիայի ռազմաքաղաքական իշխանության կենտրոններից մեկի գոյության դադարեցման պայմաններում ամեն ինչ մնացել է Էրդողանի ձեռքում։  Եվ Թուրքիայի ներսում հաղթանակների շարքը, բացառությամբ Ստամբուլի ընտրությունների արդյունքների, այս տարիների ընթացքում նա պարտություն չի կրել, Էրդողանի մոտ մեծապետական բռնապետական հակումներ է առաջացրել։ Ասենք, ուղղակի՝ ոչ բոլորովին անհիմն։  Այս ամենը հանգեցրել է այն համոզման, որ նա շատ բան կարող է իրեն թույլ տալ նաև արտաքին քաղաքականության մեջ, հատկապես Ահմեդ Դավութօղլուի ապահոված նեոօսմանիզմի գաղափարական հիմքի վրա։ Այսպիսով, հաջող ներքաղաքական փորձը գաղափարական կառուցվածքների հետ միասին, որոնք, դատելով ըստ ամենայնի, իր գլուխը լցրել Էրդողանը, հանգեցնում են Թուրքիայի արտաքին քաղաքականության ձեւավորմանը, որը ես բնութագրում եմ որպես արկածախնդիր։  Այդուհանդերձ, հենց դրա արդյունքում՝  Թուրքիայի ներուժի հետ անհամեմատելի ներուժ ունեցող գերտերությունները ինչ-որ չափով կախված են Էրդողանից։  Այդ թվում ՝ ԱՄՆ-ը և Ռուսաստանը, էլ չենք խոսում եվրոպական երկրների մասին։  Էրդողանը, իրոք, իրեն շատ բան է թույլ տալիս, և առայժմ այդ ամենը նրան հաջողվում է։

 

- Էրդողանի արկածախնդրությունը դրսևորվում է խաղադրույքներն անընդհատ բարձրացնելու նրա խաղու՞մ:

 

Միանգամայն ճիշտ է։  Նա անընդհատ ռիսկի է դիմում և իր քաղաքականության մեջ կիրառում մեթոդներ, որոնք կարող են շատ թանկ նստել Թուրքիայի վրա։  Բայց նա տեսնում է, որ դա տեղի չի ունենում, և շարունակվում է և շարունակում է՝ բարձրացնելով Թուրքիայի աշխարհաքաղաքական նշանակությունը։  Այդ առումով նա իսկապես խաղ է վարում խաղադրույքի բարձրացման վրա։  Այս խաղը վտանգավոր է, այն կարող է Թուրքիայի համար շատ վատ ավարտ ունենալ, բայց առայժմ Էրդողանին հաջողվում է ։  Ընդ որում, հենց Թուրքիայում տնտեսական իրավիճակն աստիճանաբար վատանում է. ըստ որոշ գնահատականների՝ երկրում գնաճը հասնում է 40 տոկոսի։  Այս ամենը հանգեցնում է Էրդողանի մերժմանը, հատկապես՝ խոշոր քաղաքներում, երկրում տիրող իրավիճակն իրապես քիչ թե շատ համարժեք ընկալող մարդկանց շրջանում։

 

- Բոլոր վերջին ընտրությունների արդյունքներից մենք տեսնում ենք, որ այդպիսիք Թուրքիայում փոքրամասնություն են։

 

Դա այդպես է։  Լուռ մեծամասնությունը շարունակում է աջակցել նրան։  Էրդողանը գտնել է այնպիսի բարենպաստ խորշ, ինչպիսին իսլամն է, իսկ Թուրքիան, այնուամենայնիվ, մահմեդական է։ Դրանք մեծամասնություն են:

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Давид Маркарян
Я читал что Московский,Карсский Договоры создали Нахичеванскую АССР как автономию для армян и турок. Там запрещается держать армию иТурции и Азербайджана.Гарантами Московского договора являются Россия и Турция. Надо просить Россию потребовать от Азербайджана убрать армию из Нахичевани и вернуть туда армян.Наконец Армения плохо работает со странами от США-Европы до Китая. Турция и Азербайджан хотят строить Тюркскую империю от Европы до Китая,и от Казани до Тебриза.Все страны против этого .Все эти страны друзья и потенциальные инвесторы и донорыАрмении. МИД Армении должен быть активнее
Тигран_Мазманян
Традиционно благословенысапохачатурабовян..ХВАТИТ тень на плетень наводить..ЕДИНСТВЕННАЯ миссия 102-й базы оккупантов - гарантии выполнения условий Московского договора 1921 г. Россия и Турция союзники с 1724 г, Константинопольский договор, Босфорская экспедиция 1833, и вброс ТРЁХ милл мухаджиров для изменения этноконфессионального баланса Зап. Армении обернувшегося Геноцидом.
Сямо Бабаев
Спасибо Президенту Российской Федерации Владимиру Влдимировичу Путину за мирное небо над головой детей Армении, за то, что народ Армении может спокойно жить и трудиться на своей Родине не боясь турецкого ятагана и азербайджанского топора! Здоровья и счастья Вам, дорогой Владимир Владимиривич!

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն աշխատանքային այցով Իրանում էՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն աշխատանքային այցով Իրանում է
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
ՀՎԿԱԿ․ Բյուրեղավանում խմելու ջրի կրկնակի վերցված նմուշներից երկուսում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներՀՎԿԱԿ․ Բյուրեղավանում խմելու ջրի կրկնակի վերցված նմուշներից երկուսում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ
Ձերբակալվել է Երևանի Ձերբակալվել է Երևանի "Արարատ" կոնյակի, գինու և օղու կոմբինատի տնօրենը. ՔԿ
Կապանում տեղի է ունեցել քաղաքին 2026 թվականի ԱՊՀ Երիտասարդական մայրաքաղաքի կարգավիճակի շնորհման հանդիսավոր արարողությունըԿապանում տեղի է ունեցել քաղաքին 2026 թվականի ԱՊՀ Երիտասարդական մայրաքաղաքի կարգավիճակի շնորհման հանդիսավոր արարողությունը
Դատարանը փոխել է Դատարանը փոխել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոցը՝ տնային կալանքի
ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող շտապօգնության մեքենան կողաշրջվել է Սարավանի մոտակայքումՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող շտապօգնության մեքենան կողաշրջվել է Սարավանի մոտակայքում
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետHatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Արդշինբանկը կրկին Seaside Startup Summit Armenia 2026-ի  ուժեղ գործընկերն է Արդշինբանկը կրկին Seaside Startup Summit Armenia 2026-ի  ուժեղ գործընկերն է 
Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկերԵրևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Նարեկ Կարապետյանը չի բացառել, որ Նարեկ Կարապետյանը չի բացառել, որ "Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավարը կարող է լինել ինքը
Հայաստանի տեսչական մարմինը կստուգի Հայաստանի տեսչական մարմինը կստուգի "Մարիոթ" հյուրանոցը՝  Ֆրանսիայի դեսպանատան ընդունելության ժամանակ հյուրերի սննդային թունավորումից հետո 
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Լիտվան քննարկել են միջազգային իրավական համագործակցության արդի մարտահրավերներըՀայաստանն ու Լիտվան քննարկել են միջազգային իրավական համագործակցության արդի մարտահրավերները
ԲՀԿ ներկայացուցիչը՝ Ծառուկյանի գործի մասին․Գործող իշխանությունը ցույց է տալիս, որ կաշկանդված չէ ոչ օրենքով, ոչ հասարակության շահերով, ոչ արդարադատությամբԲՀԿ ներկայացուցիչը՝ Ծառուկյանի գործի մասին․Գործող իշխանությունը ցույց է տալիս, որ կաշկանդված չէ ոչ օրենքով, ոչ հասարակության շահերով, ոչ արդարադատությամբ
Օմբուդսմենի միջամտությամբ դրական լուծում ստացած անհատական գործերի թիվը մեկ տարում գրեթե կրկնապատկվել էՕմբուդսմենի միջամտությամբ դրական լուծում ստացած անհատական գործերի թիվը մեկ տարում գրեթե կրկնապատկվել է
Ընդդիմադիրը՝ Ծառուկյանի շուրջ գործընթացի մասին․ Հայաստանը վերածվել է համակենտրոնացման ճամբարիԸնդդիմադիրը՝ Ծառուկյանի շուրջ գործընթացի մասին․ Հայաստանը վերածվել է համակենտրոնացման ճամբարի
Իրավաբան. Ծառուկյանի ընկերությունների շուրջ կատարվողը ամենաթողության աննախադեպ դրսևորում էԻրավաբան. Ծառուկյանի ընկերությունների շուրջ կատարվողը ամենաթողության աննախադեպ դրսևորում է
Հայաստանի դեսպանը կոչ արեց վերսկսել աշխատանքները Հոշիմին քաղաքում գտնվող Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակումՀայաստանի դեսպանը կոչ արեց վերսկսել աշխատանքները Հոշիմին քաղաքում գտնվող Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակում
Արենի-1 քարանձավը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկումԱրենի-1 քարանձավը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
ՀՀ նախկին արտգործնախարար. Երկրի մասնակցությունը ապագա անվտանգության ճարտարապետության ստեղծմանը այլևս դիվանագիտական ընտրություն չէ, այլ ռազմավարական անհրաժեշտությունՀՀ նախկին արտգործնախարար. Երկրի մասնակցությունը ապագա անվտանգության ճարտարապետության ստեղծմանը այլևս դիվանագիտական ընտրություն չէ, այլ ռազմավարական անհրաժեշտություն
Թևանյանը իր կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելը անվանեց անօրինականԹևանյանը իր կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելը անվանեց անօրինական
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը վստահեցնում է. հրազենի կիրառմամբ հանցագործությունները նվազել են 60%-ովՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը վստահեցնում է. հրազենի կիրառմամբ հանցագործությունները նվազել են 60%-ով
Չնայած «թավշյա» իշխանությունների հավաստիացումներին, Հայաստանի զինված ուժերում ոչ մարտական մահացությունները նրանց իշխանության գալու ընթացքում աճել են 45%-ովՉնայած «թավշյա» իշխանությունների հավաստիացումներին, Հայաստանի զինված ուժերում ոչ մարտական մահացությունները նրանց իշխանության գալու ընթացքում աճել են 45%-ով
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քննչական կոմիտեն պարզաբանել է Քննչական կոմիտեն պարզաբանել է "Առինջ մոլ" առևտրի կենտրոնի տաղավարների մի մասի կապարակնքման պատճառները
Դատարանն ուժի մեջ է թողել Դատարանն ուժի մեջ է թողել "Սրբազան պայքար" շարժման աջակից Արթուր Սարգսյանի տնային կալանքը
Շրջակա միջավայրի նախարարությունը բիզնեսը նախապատրաստում է  պլաստիկ արտադրանքի օգտագործման սահմանափակումներինՇրջակա միջավայրի նախարարությունը բիզնեսը նախապատրաստում է  պլաստիկ արտադրանքի օգտագործման սահմանափակումներին
Դատարանը փոխել է Դատարանը փոխել է "Սրբազան պայքար" շարժման աջակից Իգոր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը
Ռուսաստանի և Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունները պատրաստել են մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ երրորդ համատեղ զեկույցը որոշ երկրներումՌուսաստանի և Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունները պատրաստել են մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ երրորդ համատեղ զեկույցը որոշ երկրներում
Բագրատաշենի և Ագարակի մաքսային անցակետերի հարակից տարածքներում կուտակային կայանատեղիներ կստեղծվենԲագրատաշենի և Ագարակի մաքսային անցակետերի հարակից տարածքներում կուտակային կայանատեղիներ կստեղծվեն
Բրիտանացի զինվորականները դասընթաց են անցկացրել Հայաստանի ԶՈՒ հրահանգիչների համարԲրիտանացի զինվորականները դասընթաց են անցկացրել Հայաստանի ԶՈՒ հրահանգիչների համար
Հայաստանի ՆԳՆ․ Մեծ պահանջարկ ունեցող 0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդիՀայաստանի ՆԳՆ․ Մեծ պահանջարկ ունեցող 0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունում հերքել են նրա՝ նախաինֆարկտային վիճակում հոսպիտալացման մասին լուրերըՀՀ նախագահի մամուլի ծառայությունում հերքել են նրա՝ նախաինֆարկտային վիճակում հոսպիտալացման մասին լուրերը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներինԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
Աննա Գրիգորյանը ընտրվել է «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավարԱննա Գրիգորյանը ընտրվել է «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար
«Առինջ Մոլլ» Ծառուկյանի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում առևտրի հարթակի մի մասի գործունեության կասեցման ֆոնին«Առինջ Մոլլ» Ծառուկյանի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում առևտրի հարթակի մի մասի գործունեության կասեցման ֆոնին
ՀՀ գլխավոր դատախազություն. Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 1 միլիարդ դրամ գրավըՀՀ գլխավոր դատախազություն. Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 1 միլիարդ դրամ գրավը
Կապանում մեկնարկում են «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք 2026» ծրագրի շրջանակներում միջոցառումներըԿապանում մեկնարկում են «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք 2026» ծրագրի շրջանակներում միջոցառումները
Արդշինբանկը լավագույնն է Հայաստանում՝ ըստ Euromoney Awards for Excellence 2026 մրցանակաբաշխության   Արդշինբանկը լավագույնն է Հայաստանում՝ ըստ Euromoney Awards for Excellence 2026 մրցանակաբաշխության  
Ժառանգություն. Հայաստանում տեղի ունեցողը դատապարտելն այլևս բավարար չէ, և միայն դրա դեմ պայքարելն անօգուտ էԺառանգություն. Հայաստանում տեղի ունեցողը դատապարտելն այլևս բավարար չէ, և միայն դրա դեմ պայքարելն անօգուտ է
Արարատում  48 ընտանիք, որոնք բնակարանային պատվերներ են ստացել դեռևս ԽՍՀՄ-ում, մինչև 2030 թվականը կապահովվեն բնակարաններովԱրարատում 48 ընտանիք, որոնք բնակարանային պատվերներ են ստացել դեռևս ԽՍՀՄ-ում, մինչև 2030 թվականը կապահովվեն բնակարաններով
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունը մնում է Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից մեկը. Անաիտ ՄանասյանԶինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունը մնում է Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից մեկը. Անաիտ Մանասյան
Հայաստանի վարչապետը Եգիպտոսի նախագահին հեղափոխության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում հանդես է եկել երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդման օգտինՀայաստանի վարչապետը Եգիպտոսի նախագահին հեղափոխության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում հանդես է եկել երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդման օգտին
Քաղաքական գործիչ. Բաքուն ուժեղացնում է իր ազդեցությունը Հայաստանում՝ ձեռք բերելով նոր ճնշման  լծակներՔաղաքական գործիչ. Բաքուն ուժեղացնում է իր ազդեցությունը Հայաստանում՝ ձեռք բերելով նոր ճնշման լծակներ
Մարդու իրավունքների պաշտպանական կազմակերպությունները դատապարտում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունները, ով աջակցել է Հայոց Կաթողիկոսի պաշտոնանկությանըՄարդու իրավունքների պաշտպանական կազմակերպությունները դատապարտում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունները, ով աջակցել է Հայոց Կաթողիկոսի պաշտոնանկությանը
Կարապետյան. Հայաստանը կդառնա այն երկիրը, որտեղ հետապնդումները այլևս չեն ծառայելու մարդկանց քաղաքական գործունեությունից զրկելու միջոցԿարապետյան. Հայաստանը կդառնա այն երկիրը, որտեղ հետապնդումները այլևս չեն ծառայելու մարդկանց քաղաքական գործունեությունից զրկելու միջոց
Երկու մարդ ձերբակալվել է զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան փաստովԵրկու մարդ ձերբակալվել է զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան փաստով
Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Նարեկ Կարապետյանի դեմՀայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Նարեկ Կարապետյանի դեմ
Երևանի և Փարիզի միջև համագործակցության զարգացման հարցերը քննարկվել են ֆրանսիական մայրաքաղաքում։Երևանի և Փարիզի միջև համագործակցության զարգացման հարցերը քննարկվել են ֆրանսիական մայրաքաղաքում։
Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլերի հետՀայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլերի հետ
Իրավապաշտպանը քննադատել է ՀՀ պաշտպանության նախարարությանը ՝ ի դեմս Սուրենի Պապիկյանի, զինծառայող Թորոսյանի մահվան առնչությամբ լռության համարԻրավապաշտպանը քննադատել է ՀՀ պաշտպանության նախարարությանը ՝ ի դեմս Սուրենի Պապիկյանի, զինծառայող Թորոսյանի մահվան առնչությամբ լռության համար
Սոֆիայի օպերայի և բալետի թատրոնի մենակատարները սեպտեմբերի 22-ին ելույթ կունենան ԵրևանումՍոֆիայի օպերայի և բալետի թատրոնի մենակատարները սեպտեմբերի 22-ին ելույթ կունենան Երևանում
Ռուսաստանի և Հայաստանի առաջատար վերլուծաբանները քննարկել են Մեծ Կովկասի ենթակառուցվածքային վերաբաշխումըՌուսաստանի և Հայաստանի առաջատար վերլուծաբանները քննարկել են Մեծ Կովկասի ենթակառուցվածքային վերաբաշխումը
ՀՅԴ-ում ահազանգում են. Հայաստանի իշխանությունները հետապնդում են ընդդիմադիր ուժերի համար նվիրատվություն կատարած անձանցՀՅԴ-ում ահազանգում են. Հայաստանի իշխանությունները հետապնդում են ընդդիմադիր ուժերի համար նվիրատվություն կատարած անձանց
Գերմանիայի ԱԳՆ-ը ողջունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների ազդակըԳերմանիայի ԱԳՆ-ը ողջունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների ազդակը
Փաստաբան․ Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն ԿԸՀ համաձայնությունը իրավունքի եւ Սահմանադրության տարրական նորմերի կոպիտ խախտում է Փաստաբան․ Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն ԿԸՀ համաձայնությունը իրավունքի եւ Սահմանադրության տարրական նորմերի կոպիտ խախտում է 
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
ԵԱՀԿ-ին առընթեր Հայաստանի և ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի շուրջԵԱՀԿ-ին առընթեր Հայաստանի և ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի շուրջ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա