Արմինֆո.Հայաստանի կառավարությունը 2.1 միլիարդ դրամ կտրամադրի զինվորների մարտական հերթապահության պայմանները բարելավելու համար:
Այսօր ՙՖեյսբուքի՚ իր էջում այդ մասին հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՙՈւրախ եմ տեղեկացնել, որ ՀՀ կառավարությունը 2.1 միլիարդ դրամ հավելյալ միջոցներ կտրամադրի զինվորների մարտական հերթապահության պայմանները բարելավելու, այդ թվում՝ մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար՚, - գրել է վարչապետը: