Արմինֆո.ՀՀ ԶՈւ-երը ամեն րոպե աշխատում են, մշտական զգոն են, սակայն ՀՀ ՊՆ-ը չի ուզում շատ բարձրաձայնել և ինչպես միշտ գերադասում է լինել զուսպ։ Այդ մասին ՙՖեյսբուքի՚ իր էջում հաղորդել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով. ՙԴիրքերի բարելավումը մշտական գործընթաց է՝ Փառք Հայոց Բանակին՚։
Ավելի վաղ մի շարք հայկական ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ ՀՀ զինված ուժերը խոշոր ռազմաստրատեգիականհաջողության են հասել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական պետական սահմանին: Ըստ աղբյուրների, երկրի հյուսիսարևելյան հատվածի մասին է, որը գտնվում է երեք պետությունների ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետում՝ Տավուշի մարզի Բերդավան և Զորական գյուղերից հյուսիս - արևելք գտնվող տարածքի մասին։
3-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումները, գնդապետ Գրիգորի Խաչատուրովի հրամանատարությամբ կարողացել են ազատել և/կամ թշնամական վերահսկողությունից դուրս բերել շուրջ 140 հեկտար պատմական հայկական տարածք: Որոշ հատվածներում մեր մարտիկների առաջխաղացումը կազմել է ավելի քան 1,5 կմ։ Բացի այդ, "չեզոք" տարածքով դեպի Հայաստան անցնող բազմաչարչար գազատարը այժմ գտնվում է հայկական ուժերի լիակատար վերահսկողության ներքո։ Հաջող գործողությունների արդյունքում ՀՀ զինված ուժերի զինծառայողներին հաջողվել է խափանել թշնամական խոշոր սադրանքը, որը նպատակ ուներ վերահսկողություն հաստատել Հայաստանից Վրաստան տանող պետական նշանակության ավտոճանապարհի մի մասի նկատմամբ:
Ավելին, հակառակորդի համար անսպասելի հայկական զորքերի առաջխաղացման արդյունքում պետական սահմանի տվյալ հատվածում իրավիճակն այժմ արմատապես փոխվել է։ Այժմ հայկական ուժերի գրաված գերակա դիրքերից ուղիղ նշանառության տակ է հայտնվել Ադրբեջանից Վրաստան տանող ռազմավարական ավտոմայրուղին։ Խոցման գոտում է հայտնվել նաև Հանրապետության Ղազախ (Հալխալ) շրջանի Իքինջի Շըխլի ավանը, որը գտնվում է Վրաստանի հետ սահմանին, նրա բոլոր ցանքատարածություններով և գյուղական արոտավայրերով ։ Բայց դա էլ դեռ ամենը չէ. երկրորդ ուղղությունը Տավուշի մարզի Չինարի գյուղն է, որը բազմիցս ենթարկվել է թշնամական գնդակոծությունների և դիվերսիոն հարձակումների ։ Այս ուղղությամբ մեր մարտիկներին հաջողվել է տիրանալ երեք առանցքային բարձունքների և, վերջապես, ապահովել գյուղի և նրա բնակիչների անվտանգությունը։ Այս գործողությունը նաեւ թույլ է տվել վերացնել Չինարիից հյուսիս-արեւելք գտնվող Խորանաշատ բազմաչարչար վանական համալիրի (XIII դ.) շրջափակումը", - հաղորդում են հայկական ԶԼՄ-ները: