Արմինֆո.Վրաց-ռուսական սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին ցերեկային ժամերին երթևեկության սահմանափակումներ են մտցվում:
Վրաստանում Հայաստանի դեսպանատան հաղորդագրության համաձայն, սահմանափակումները կիրառվում են Թերեք գետի վրա կամրջի վերանորոգման պատճառով, որը գտնվում է Մցխեթ-Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհի 125 կմ-ում։ "Նշված հատվածում 2019 թվականի օգոստոսի 19-22-ը, ժամը 12:00-ից մինչև 16:00-ն, արգելվում է կցորդով և կիսակցորդով երթևեկությունը, իսկ մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը ազատ է: Օրվա մնացած ժամերին ավտոտրանսպորտի երթեւեկությունն ազատ է", - տեղեկացրել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհն այս պահին միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։