Արմինֆո.Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանին բերման են ենթարկել ոստիկանություն: Այս մասին դեպքի վայրից հայտնում է Արմինֆո-ի թղթակիցը ։
Այսօր ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը, ինչպես նաև ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը որոշել են զրուցել քաղաքապետի հետ: Բանն այն է, որ Աղյուսագործների 86 հասցեում բնակվող երեւանցիներն արդեն 4 ամիս զրկված են կոյուղագծից, քանի որ նախկինում շահագործվող կոյուղագիծը խցափակել են, և այս պահին մոտ 20 մարդ ապրում է առանց կոյուղու։
Սակայն քաղաքապետը չի ընդունել պատվիրակության ներկայացուցիչներին, և նրանց է մոտեցել քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը ։ Աղեկյանի և Խաչիկյանի միջև քաշքշուկ է սկսվել, որից հետո ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել ավագանու նախկին անդամին: