Հինգշաբթի, 15 Օգոստոսի 2019 18:50
Ալինա Հովհաննիսյան

Բուլղարական ընկերությունը <Թեղուտ> ՓԲԸ-ի նախաձեռնությամբ սեպտեմբերին կանցկացնի Թեղուտի լեռնահանքային նախագծի փորձաքննություն

Բուլղարական ընկերությունը <Թեղուտ> ՓԲԸ-ի նախաձեռնությամբ սեպտեմբերին կանցկացնի Թեղուտի լեռնահանքային նախագծի փորձաքննություն

Արմինֆո.ՀՀ կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում «Թեղուտե ՓԲԸ-ի կողմից պոչամբարի ինժեներաերկրաբանական և հիդրոերկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու ու պատվարի կայունության հետազոտություն նախաձեռնելու գործընթացը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

 

Աղբյուրի համաձայն՝ «Թեղուտե ՓԲԸ-ի պատասխանատուները հայտնել են, որ պատվարի կայունության ուսումնասիրման նպատակով անհրաժեշտ հետազոտական միջոցառումների իրականացման համար արդեն իսկ պայմանագիր է ստորագրվել բուլղարական ընկերության հետ։ Այսօր ընկերությունը տեղեկացրել է, որ աշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերի առաջին օրերին բուլղարացի մասնագետների ժամանմամբ։ Փորձաքննության ողջ ընթացքը գտնվելու է նրանց անմիջական վերահսկողության ներքո, իսկ արդյունքները պատրաստ կլինեն առաջիկա 7-8 ամսվա ընթացքում:

 

Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը, «Թեղուտե ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն և ընկերության գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանը։ Նախարարի տեղակալի կողմից կարևորվել է պետական մարմինների և հասարակության հետ հարաբերություններում հնարավորինս թափանցիկ գործելաոճի որդեգրումը՝ հատկապես հանրային ուշադրության կենտրոնում գտնվող հարցերի առնչությամբ:

 

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը ՀՀ կառավարության կողմից հաստատվել է 2007 թվականի նոյեմբերին: Իր պաշարներով Թեղուտի հանքավայրը երկրորդն է Հայաստանում, Քաջարանի պղնձի հանքավայրից հետո: 1991 թվականին հանքավայրի սահմանված պաշարները կազմել են 450 մլն.տոննա հանքանյութ, այդ թվում` 1.6 մլն.տոննա պղինձ` 0.355% պարունակությամբ և 99 հազ. տոննա մոլիբդեն` 0.022% պարունակությամբ:  Նախագիծը բնապահպանական խնդիրների պատճառով 2018 թվականի փետրվարին դադարեցվել է, ինչը բացասական ազդեցություն է ունեցել երկրի տնտեսության վրա:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի