Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեի Բագրատաշենի մաքսատան աշխատակիցներն այսօր առաջինն են դիմավորել Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլը հաղթահարած «Արարատ-Արմենիայինե:
Երկրի առաջին դարպասները հատած ֆուտբոլի հայկական թիմին ջերմորեն ողջունել են մաքսային ծառայության աշխատակիցներն, ինչն իր հերթին ոգևորել է մարզիկներին: Մաքսատան աշխատակիցները հաջողություն են մաղթել հաղթանակած թիմին: Հիշեցնենք, որ երեկ հայկական թիմը վրացական «Սաբուրթալոյիե դեմ մրցավեճում Թբիլիսիում երկու անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը՝ դուրս է եկել ԵԼ-ի փլեյ-օֆֆ փուլ: