Արմինֆո. Ադրբեջանում ինքնասպանությունների պատրվակով հապճեպ թաղում են զինծառայողներին։ Այսպես, Turan-ի հրապարակման համաձայն, օգոստոսի 14-ի երեկոյան զինծառայող Միկյաիլ Գաչաեւի ընտանիքին հայտնել են, որ իրենց որդին ինքնասպանություն է գործել ։
Ինչպես պատմել է մահացած զինվորի եղբայրը ՝ Մուշֆիգ Գաչաեւը, օգոստոսի 14-ին նրանց հայտնել են, որ Միկյաիլը նույն առավոտյան ինքնասպանություն է գործել զորամասում ՝ առանց որեւէ մանրամասների: <Մենք ուզում ենք պարզել, թե արդյոք ինքնասպանություն է եղել ։ Ինչու է 8 ամիս ծառայած զինվորը հանկարծ ինքնասպան լինում: Հուլիսին նա եղել է արձակուրդում, ապա վերադարձել է ծառայության. Նա հոգեկան խանգարումներ չի ունեցել, թեև մեզ վստահեցնում են, որ մայիսին ինքը ծեծկռտուք է սարքել իր համածառայակցի հետ, իսկ զինդատախազությունը հետաքննել է այդ փաստը ։ Մեզ ասում են, որ եղբայրս նամակ է գրել, որում ներողություն է խնդրում ծնողներից այդ քայլի համար։ Բայց մեզ այդ նամակը ցույց չեն տալիս>, - նշել է զոհվածի եղբայրը ։
<Ինձ ամենից շատ տխրեցնում է այն, որ իմ եղբորը թաղել են առանց մեր գիտության, առանց զինվորական պատվի>, - նշել է նա:
Աղբյուրը նաև հայտնում է, որ իրենց չի հաջողվել մեկնաբանություն ստանալ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից և Զինվորական դատախազությունից: