Արմինֆո.<Ամուլսար> հանքավայրում փորձագիտական հետազոտությունների արդյունքները սպասված իրադարձություն էին Lydian Armenia ընկերության համար, քանի որ ՀՀ կառավարությունը բազմիցս ասել է, որ ընկերությունը կարող է շարունակել Ամուլսարի ծրագրի իրականացումը, եթե փորձաքննության արդյունքները դրական լինեն:
Այս մասին հայտարարել է <Լիդիան Ինթերնեյշնլ> ընկերության նախագահի եւ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսը ՝ մեկնաբանելով <Advanced Resources Development> (ELARD) ընկերության փորձագիտական խմբի եզրակացությունը Ամուլսարի վերաբերյալ։
<Այժմ մենք պետք է ծանոթանանք փորձագիտական եզրակացության ամբողջական տեքստին։ Վստահ ենք, որ փորձաքննությունը կհաստատի <Լիդիանի> շատ զգուշավոր, պատասխանատու մոտեցումը շրջակա միջավայրի պաշտպանությանը ։ Մենք ուրախ ենք նաև, որ փորձագիտական եզրակացության հետ կապված՝ այլևս որևէ հիմք չկա <Լիդիանի> նկատմամբ քրեական հետապնդումը շարունակելու համար։ Սա բարդ տարի էր Ամուլսարի ծրագրի հազարավոր ուղղակի և անուղղակի շահառուների համար ։ Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր աշխատակիցներին, կապալառուներին, մատակարարներին, համայնքներին, բաժնետերերին, որոնք այս ամբողջ ընթացքում վստահել են <Լիդիանին>>, - ասել է Սելլերսը:
Հիշեցնենք, որ ՀՀ Քննչական կոմիտեն օգոստոսի 14-ին հրապարակել էր Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ փորձաքննության վերջնական եզրակացությունը, որի կատարումը պատվիրվել էր "Advanced Resources Development" (ELARD) ընկերության փորձագիտական խմբին: Եզրակացության արդյունքների համաձայն՝ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերի ազդեցության հավանականությունը Ջերմուկի աղբյուրների վրա մոտ է զրոյի, իսկ ընկերության նկատմամբ քրեական գործը կարճվել է: