Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների դինամիկան կպահպանվի։ Այս մասին օգոստոսի 14-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ։
Միաժամանակ նախարարը չի պատասխանել այն հարցին, թե երբ կլինի իր հաջորդ հանդիպումը ադրբեջանցի գործընկերոջ հետ ՝ ասելով միայն, որ հավատարիմ է ընդունված ձեւաչափին և չի հրապարակում տեղեկատվությունը սահմանված ժամանակից շուտ:
Անդրադառնալով Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Բաքվի բուռն արձագանքին ՝ Մնացականյանն ընդգծել է, որ
ՀՀ կառավարության ղեկավարը հստակ ձևակերպեց հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն ու մոտեցումները, իսկ այնուհետև ԱԳՆ-ն ևս մեկ հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ ամեն ինչ շատ պարզ էր ասված։ <Մենք կարգավորման սկզբունքներից եւ մոտեցումներից հրաժարվելու մտադրություն չունենք>, - ամփոփել է Մնացականյանը: