Արմինֆո.Հայաստանի կառավարությունը Արցախին շուրջ 2.9 միլիարդ դրամ աջակցություն կտրամադրի՝ ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար (գումարի չափը գտնվում է ճշգրտման փուլում): Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
<Ինչպես եւ հայտարարել էի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում ունեցած ելույթում, մինչեւ 2023 թվականը մտադիր ենք լուծել նաեւ ՊԲ զինծառայողների բնակարանային խնդիրները>,- գրել է նա: