Արմինֆո. Լոս Անջելեսի Գրանդ Փարկում սեպտեմբերի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 16: 00-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը: Այս մասին Փաշինյանը հայտնել Է Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ ։
Նա նշել է, որ իր ելույթի օրակարգը նույնն է լինելու, ինչ հնչեցվել էր վերջերս Ստեփանակերտում կայացած իր հանրահավաքի ժամանակ ։ <Հուսով եմ, որ Լոս Անջելեսի հանրահավաքում մթնոլորտը ոչ պակաս ջերմ կլինի, քան Ստեփանակերտում, իսկ արդյունքը ՝ ոչ պակաս>, - հայտարարել Է վարչապետը:
Նա ընդգծել է, որ Լոս Անջելեսի հայերը հեղափոխության շրջանում թեեւ հեռավորության վրա, բայց կարևոր աջակցություն են ցուցաբերել իրեն եւ իր համախոհներին: Ընդ որում, վարչապետը չի նշել, թե ինչ այցով եւ ինչ նպատակով է մտադիր մեկնել ԱՄՆ: