Արմինֆո.Օգոստոսի 9-ին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ «Հին Հռոմի գունեղ տեսիլները. խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից» ցուցահանդեսի բացումը:
Ցուցահանդեսին ներկայացված է Հռոմի Կապիտոլյան թանգարաններից խճանկարների հոյակապ հավաքածու, որը ներառում է առանձնատներից, այգիներից, դամբարաններից գտնված եզակի օրինակներ։ Այս խճանկարները հարդարել են տարբեր պատմական անձանց, օրինակ Հուլիոս Կեսարի առանձնատունը և ներկայացնում են հռոմեական խճանկարչության հարստությունն ու վարպետությունը։
Ցուցահանդեսը կյանքի կոչվեց Հայաստանում Իտալիայի դեսպանատան, Հայաստանի ազգային պատկերասրահի, Արդշինբանկի և այլ հասարակական կազմակերպությունների աջակցությամբ:
Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 29-ը:
Արդշինբանկը Հայաստանի Հանրապետության միակ առևտրային բանկն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր: Արդշինբանկն ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից 2018 թվականին ճանաչվել է Հայաստանի Հանրապետության «Տարվա լավագույն բանկ»: