Արմինֆո. Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԻՆ մամւոլի ծառայությունից, հանրապետության տարածքում` Օգոստոսի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքում օգոստոսի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ։