Արմինֆո.Հայ Դատը մտադիր է հասնել այնպիսի օրենքի ընդունման, որը դատապարտի դեպի Ստեփանակերտ և հակառակ ուղղությամբ թռչող քաղաքացիական ինքնաթիռները խոցելու Ադրբեջանի սպառնալիքները։ Այդ մասին հուլիսի 31-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել Է Արեւմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Նորա Հովսեփյանը։
"Հուսանք, որ այդ օրենքը կընդունվի, և քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռները կկարողանան թռչել Ստեփանակերտ", - նշել է նա:
Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Հայ դատը հանդես է գալիս բանակցային գործընթացին Արցախի ներկայացուցիչների մասնակցության, ինչպես նաեւ ԼՂՀ-ին ֆինանսական օգնություն տրամադրումը շարունակելու օգտին: Հովսեփյանը նաև հիշեցրել է կոնգրեսականներ Էդ Ռոյսի և Էլիոթ Էնգելի նախաձեռնությունների մասին, որոնցում շեշտը դրվում է ԼՂՀ անվտանգության ամրապնդմանը նպաստող երեք կարևոր միջոցառումների վրա, այն է ՝ դիպուկահարներին առաջնային գծից հեռացնելու, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման, ինչպես նաև միջադեպերի հետաքննության մեխանիզմների հաստատման վրա: "Մենք բոլոր ուժերով կձգտենք ամրապնդել Արցախի անվտանգությունը օրենսդրական մակարդակով", - ամփոփել է նա:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, թե Ստեփանակերտի օդանավակայանի բացման դեպքում կխոցեն քաղաքացիական ինքնաթիռները ։