Արմինֆո.ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսակետում հուլիսի 29-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարել տեղեկացնել, որ ի պատասխան Բագրատաշենի մաքսակետի աշխատակիցների ՀՀ ներմուծած մոտ 1 տոննա միրգը մաքսազերծելու օրինական պահանջի, քաղաքացին փորձել է խուսափել բեռի որոշ մասը ձևակերպելուց` ինքնավնասման դիմելու միջոցով:
ՙՄաքսային մարմինների աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց, որտեղ, անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո, քաղաքացին վերադարձել է մաքսակետ, ավարտել մաքսային ձևակերպման աշխատանքները, ստացել իր բեռը և հեռացել՚, - ասվում է ՊԵԿ հայտարարությունում:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Ալավերդու 28-ամյա բնակիչը Բագրատաշենի անցակետում բեռի ձեւակերպման հետ կապված խնդիրների պատճառով իրեն խեղումներ է պատճառել եւ տեղափոխվել հիվանդանոց: Փաստի առթիվ ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: