Արմինֆո.ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունն աջակցում է Հայաստանի պատմական և կրոնական օբյեկտների 3-D մոդելավորմանը:
Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը։ "Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հպարտանում է, որ ֆրանսիացի նկարիչ Պասկալ Կոնվերտի հետ համագործակցությամբ աջակցում է ֆրանսիական Iconem տեխնոլոգիական ընկերությանը' Հայաստանի պատմական եւ կրոնական օբյեկտների 3-D մոդելավորման gw8]wum: Ձեզ համար բացահայտեք Գառնու տաճարը, Գեղարդի վանքը և Նորադուզի խաչքարերի խոշորագույն գերեզմանոցը. https://www.youtube.com/watch?v=YPPXlW2JeAk&fbclid=IwAR3AzFZMqLaEInPCXh3Q5ij - գրել է դեսպանը, հավելելով, որ Iconem-ը կշարունակի ուսումնասիրել հայկական ժառանգությունը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ