Արմինֆո. Արդշինբանկը զգալիորեն բարելավել է ՀՀ դրամով անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի պայմանները: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, բանկը գործարկել է «Վարկային արձակուրդե, համաձայն որի հաճախորդները հնարավորություն են ստանում տեղափոխել այլ բանկերի կողմից տրամադրված անշարժ գույքի գրավով ապահովված վարկերը մինչև 3% ցածր տարեկան տոկոսադրույքով՝ երկարացնելով վարկի ժամկետը և թեթևացնելով վարկի մարման ամսական բեռը: Ավելին, վարկի առաջին 6 ամիսների ընթացքում հաճախորդը կարող է չիրականացնել վարկի և տոկոսագումարի մարումներ:
ՀՀ դրամով վարկի տարեկան տոկոսադրույքի շեմը նվազել է՝ դառնալով 13%, առավելագույն գումարն ավելացել է մինչև 150 մլն ՀՀ դրամ, առավելագույն ժամկետը սահմանվել է 10 տարի, վարկը հնարավոր է ստանալ գրավի արժեքի մինչև 100%-ի չափով:
Հիշեցնենք, որ անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի շրջանակներում Արդշինբանկի պարտաճանաչ վարկառուները ստանում են 5% գումարի վերադարձ (cashback) վճարված տոկոսագումարներից: Վարկը, նախկինի պես, տրամադրվում է առանց եկամուտների վերլուծության պարտադիր պահանջի:
Անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի մասին հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ՝ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ հետևյալ հղումով` https://goo.gl/t5yZYv, կամ զանգահարելով Բանկի շուրջօրյա կոմունիկացիոն կենտրոն` 012222222 հեռախոսահամարով:
տարեկան փաստացի տոկոսադրույք՝ սկսած 14.49%-ից
Արդշինբանկը Հայաստանի Հանրապետության միակ առևտրային բանկն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր: Արդշինբանկն ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: «Financial Timesե կազմակերպության «The Bankerե ամսագրի կողմից 2018 թվականին ճանաչվել է Հայաստանի Հանրապետության «Տարվա լավագույն բանկե: